Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ալլեն Գինզբերգ. Ամերիկա

Մերի Շարոյան
Հեղինակ`
Մերի Շարոյան
20:02, շաբաթ, 25 հունվարի, 2014 թ.
    
    

Ամերիկա, քեզ ամեն ինչ տալուց հետո հիմա ես ոչինչ եմ:

Ամերիկա, երկու դոլլար, քսանյոթ սենթ, հունվարի 17, 1956:

Մանրից գժվում եմ:

Ամերիկա, ե՞րբ ենք թարգելու անտեր պատերազմը:

Դոմփիր ինքդ քեզ ատոմային ռումբովդ,

Իսկ ես լավ չեմ, հանգիստ թող ինձ:

Չեմ շարունակի, քանի դեռ խելքս տեղն է:

Ամերիկա, ե՞րբ ես փափկելու:

Ե՞րբ ես հանվելու:

Ե՞րբ ես գերեզմանից քեզ նկատելու:

Ե՞րբ ես Տրոցկիստներիդ* արժենալու:

Ամերիկա, ինչի՞ են գրադարաններդ լացում:

Ինչի՞ չես ձվերդ Հնդկաստան առաքում:

Զզվացրին արդեն հիմար պնդումներդ:

Ե՞րբ կարամ սուպերմարկետում ուզածս առնեմ մենակ սիրուն լինելուս խաթեր:

Ի վերջո, էտ ես ու դու ենք անթերի, ոչ մյուս աշխարհը:

Համակարգդ ինձ ճնշում ա:

Ոնց որ ուզենաս սուրբ դառնամ:

Էս հարցին ուրիշ լուծում չկա՞:

Բերոուզը* Թենջիրում* ա ու երևի էլ հետ չգա, սաղ թարս ա:

Լսի, դու չա՞ր ես թե՞ ինձ ես ձեռ առնում:

Ուզում եմ եզրակացնեմ:

Չեմ թարգելու էս մոլուցքը:

Ամերիկա, հերիք զոռես, իմ անելիքը ես գիտեմ:

Ամերիկա, սալորենու ծաղիկները թափվել են:

Միլիոն տարի ա թերթ չեմ կարդացել, ամեն օր մեկին դատում են:

Ամերիկա, Ուոբլիներն* ինձ հուզում են:

Էրեխա վախտվանից կոմունիստ եմ ու չեմ փոշմանում:

Ամեն առիթով մարիխուանա եմ ծխում:

Օրերով լռվում եմ տանս ու աչքերս զուգարանի վարդերին չռում:

Չայնաթաունում միշտ լակում եմ, բայց ինձ չեմ կորցնում:

Գիտեմ, վատ բան ա լինելու:
    

Կարդալ շարունակությունը...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4118 | 0 | 0
Facebook