Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ալբեր Քամյու. «Ժանտախտ»

Մերի Շարոյան
Հեղինակ`
Մերի Շարոյան
18:39, շաբաթ, 18 հունվարի, 2014 թ.

Որևէ քաղաք ճանաչելու ամենաճիշտ ձևերից մեկն էլ իմանալն է, թե ինչպես են այնտեղ աշխատում, ինչպես սիրում և ինչպես մեռնում:

Իրականում աղետները սովորական բաներ են, բայց մարդիկ դժվարությամբ են հավատում դրանց, երբ իրենց գլխին են գալիս:
    

Շատախոսությունն ամեն ինչ չափազանցնում է:
    

Ենթադրությունները գիտության մեջ, ինչպես և կյանքում, միշտ վտանգավոր են:

Ամբողջ աշխարհը ենթադրելուց բացի ուրիշ ոչինչ չի անում:
    

Բացի այդ, եթե նույնիսկ տասնյակ մարդիկ են մահանում, նրանց թվում է, թե աշխարհի վերջն է եկել:
    

Այդ ժամանակվանից մենք վերադառնում էինք բանտարկյալի մեր կարգավիճակին, վերածվում էինք մեր անցյալին, և նույնիսկ մեզանից որևէ մեկը եթե փորձում էր ապրել ապագայի մեջ, հնարավոր արագությամբ հրաժարվում էր դրանից, ի վերջո զգալով այն վերքերը, որ երևակայությունը պատճառում է իրեն վստահող մարդկանց:
    

Դա աքսոր էր սեփական տան մեջ:


     Շարունակեք կարդալ այստեղ...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4975 | 0 | 0
Facebook