Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հերման Հեսսե. Մտքեր.

Մերի Շարոյան
Հեղինակ`
Մերի Շարոյան
20:22, երկուշաբթի, 20 հունվարի, 2014 թ.

Ես լավ գիտեի, որ մարդս ընդունակ է իրեն կյանքից զրկելու:
    

Այն ամենը, ինչ ինքը տածում էր նրա հանդեպ, դրանից աղջիկը ցավ չէր զգում, այդ ամենը սոսկ իր դեմ էր ուղղված և միայն իրեն էր ցավ պատճառում:
    

Աստված նրան այնքան էր սիրում, որքան և ինձ:
    

Մարդուն թվում է, թե ինքն արարում է իր կյանքը, որ սեփական գործողությունները կառավարվում են իր կամքով. իրականում, մարդու մեջ նախապես դրված սրբազան ուժերը նրան անկասելիորեն առաջնորդում են ճակատագրին ընդառաջ:
    

Դա այն հին, իր մեջ արմատներ արձակած և ողջ կյանքի ընթացքում գորովանքով փայփայած սարսափն էր այն բանի հանդեպ, ինչը նա այլասերվածություն էր համարում, դա վախ էր ինքնացուցադրվող գեղեցկության և այն ամենի հանդեպ, ինչը բացահայտ կերպով սեռերի փոխհարաբերության և սիրային պայքարի մասին էր հիշեցնում:

Կյանքը իմաստով է լցվում այն պահին, երբ բոլոր իմաստներն ու նշանակությունները զրո են դառնում մարդու համար:


    

Սիրված լինելը մեծ երջանկություն չէ: Յուրաքանչյուր ոք միմիայն իրեն է սիրում, և սակայն, այդ չիմանալով, շատերը տանջվում են իրենց կյանքի ողջ ընթացքում: Ոչ, սիրված լինելը բոլորովին էլ երջանկություն չէ: Սիրելը` ահա թե որն է իսկական երջանկությունը…
    

Արվեստն այլ բան չէ, քան աշխարհի զննումը` գթաշնորհության և պայծառատեսության հոգեվիճակում:


     Կյանքը, ինչ էլ լիներ, պետք է շարունակվեր: Միայն թե պետք չէր խոսել, պարզ բաները բարդացնել, պետք չէր հոգիները փորփրել:


     Ամեն ոք ազատ է իր ուզածը փնտրելու: Ամեն ոք ազատ է փնտրելու իր տենչանքների հավաստիքը:


     Աշխարհում սարսափելի ոչինչ չկար, չկար մի բան, որ զարհուրելի լիներ, միայն ցնորքներին տրվելու դեպքում է, որ այդ սարսափները տառապեցնում են մարդուն, միայն մեր սեփական, զարհուրած հոգու մեջ են ի հայտ գալիս չարն ու բարին, արժեքավորումն ու արժեզրկումը, տենչանքն ու վախը:


     Կարևորը բանականությունը պահպանելն էր: Ապրելը պարտադիր չէր:


     Դու սովորել ես հավատալ: Այժմ սովորիր սիրել…
    
     Ոչինչ դրսում չէ, ոչինչ ներսում չէ, որովհետև այն, ինչ դրսում է` միաժամանակ նաև ներսում է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7029 | 0 | 0
Facebook