Խնդրում ենք սպասել...

Առցանց գովազդ

Առցանց գովազդի կանոնների ու պայմանների մասին

Ներածություն
Առցանց գովազդը գործիք է, որի օգնությամբ յուրաքանչյուր ոք, ով գրանցված է Մամուլի խոսնակում կարող է առաջխաղացնել իր, կամ ուրիշ օգտատիրոջ նյութերը, ինչպես նաև տեղադրել գովազդ .jpg, .jpeg, .gif, .png, .swf տարբերակներով:
Դուք կարող եք գովազդել ցանկացած հայտարարություն, կայք, ապրանք, ծառայություն, որոնք չեն հակասում մեր պայմաններին և ՀՀ օրենսդրությանը:

Նյութերի առաջխաղացումն ու գովազդի տեղադրումը վճարովի ծառայություն է:

1. Ընդհանուր դրույթներ
Սույնով կարգավորում են ՄԱՄՈՒԼ.am լրատվականում և Մամուլի խոսնակում նյութերի առաջխաղացման և գովազդային բաների տեղադրման, աշխատանքի, օգտագործման կարգը, կանոնները, պայմանները:

2. Էթիկա և կանոններ
Արգելված է այնպիսի նյութի առաջխաղացումը, կամ գովազդային բաների տեղադրումը, որոնք որևէ կերպ հակասում են ՀՀ օրենսդրությանն և մամուլի խոսնակի գրանցման պայմանագրի կետերին, կամ էթիկայի կանոններին:

3. Մոդերացիա (կարգավորում)
Առաջխաղացվող նյութերի և գովազդային բաներների մոդերացիան իրականացնում է մեր ընկերության մոդերատորը: Մոդերատորն ունի բացառիկ իրավունք որոշելու Ձեր, կամ երրորդ անձանց կողմից իրականացվող գործողությունների համապատասխանությունը սույն պայմաններին և առանց Ձեզ դրա մասին նախօրոք զգուշացնելու արգելափակել/բլոկավորել, հեռացնել, չհրապարակել գովազդային բաներն ու առաջխաղացվող նյութը:
Բոլոր այն գովազդներն ու առաջխաղացվող նյութերը, որոնք կխախտեն օգտագործման պայմանները կմերժվեն և չեն ցուցադրվի/հրապարակվի: Այս դեպքում վճարումը կփոխանցվի Մամուլի խոսնակի Ձեր էջի դրամապանակ, որը Դուք չեք կարող հետ ստանալ կանխիկ, կամ փոխանցման, կամ այլ եղանակով, սակայն կարող եք օգտագործել այլ նյութերի առաջխաղացման և գովազդային բաների տեղադրման համար:

4. Վճարում
Նյութի առաջխաղացման, գովազդային բաների տեղադրման համար վճարել կարող եք Մամուլի խոսնակի դրամապանակով, SMS-ով, ArCa վիրտուալ քարտով, Edram վճարային համակարգով, Visa և MasterCard քարտերով:

ա) SMS-ով
SMS-ով վճարելու համար անհրաժեշտ է`
1) ընտրել գնային տարբերակը,
2) սեղմել լիցքավորել/վճարել,
3) sms-ով ուղարկել նշված հրահանգը և հետևել հետագա հրահանգներին:

բ) ArCa վիրտուալ քարտ
Վիրտուալ քարտերի միջոցով վճարելու համար անհրաժեշտ է մուտքագրել`
1) վիրտուալ քարտի համարը,
2) գաղտնաբառը,
3) ներքևի նիշերը:
Այնուհետև սեղմելով "OK" կոճակը` կավարտեք գործարքը: Վճարումը ArCa, MasterCard, Visa և American Express վիրտուալ քարտերով:

գ) Idram վճարային համակարգ
Idram վճարային համակարգ մուտք գործելու համար անհրածեշտ է մուտքագրել`
1) Idram ID (իննանիշ թիվ),
2) գաղտնաբառ:
Մուտքագրումից հետո սեղմելով “Մուտք” կոճակը:
Idram վճարային համակարգի միջոցով վճարում կատարելու համար անհրաժեշտ է մուտքագրել`
1) PIN կոդ,
2) ստուգիչ թվեր:

Եթե Դուք չունեք Idram հաշիվ, ապա Դուք կարող եք այն ստեղծել Idram համակարգի էջում սեղմելով "Գրանցվել" հղումը և անցնելով գրանցման գործընթացը: Այնուհետև Դուք կարող եք կատարել վճարումը:
Idram հաշիվ բացելու համար ոչ մի լրացուցիչ նախապայման, ինչպիսին օրինակ բանկային հաշիվն է, չի պահանջվում:

դ) Visa և MasterCard քարտերով
Visa և MasterCard քարտերով վճարելու համար անհրաժեշտ է մուտքագրել`
1) քարտապանի անուն, ազգանունը,
2) քարտի վրա նշված համարը,
3) քարտի վավերականությունը,
4) CVV2/CVC2 դաշտը:
Այնուհետև սեղմելով "Pay Now" կոճակը` կավարտեք գործարքը:

ե) Yandex.Деньги, WebMoney
Yandex.Деньги, WebMoney վճարային համակարգ մուտք գործելու համար անհրածեշտ է մուտքագրել`
1) մուտքանունը,
2) գաղտնաբառը:
Այնուհետև հաստատելով հետևել հրահանգներին:

5. Գումարի վերադարձման կարգը

Նյութի առաջխաղացման և գովազդի տեղադրման համար վճարված միջոցները, որոնք մերժվել կամ արգելափակվել են մոդերատորի կողմից առձեռն, վերադարձմամբ, փոխանցման միջոցներով և կամ այլ տարբերակներով հետ չեն վերադարձվում: Այդ միջոցներն ամբողջությամբ փոխանցվում են վճարումն իրականացրած Մամուլի խոսնակի էջի դրամապանակ, որը կարող է օգտագործվել ցանկացած ժամանակ այլ նյութերի առաջխաղացման և գովազդային բաների տեղադրման համար:

6. Անվտանգություն
Առաջխաղացվող նյութերի և գովազդային բաների հրապարակման անվտանգության կանոնները սահմանվում է գրանցման պայմանագրի անվտանգության կանոններով:
ՄԱՄՈՒԼ.am-ը պատասխանատու չէ երրորդ անձանց գործողությունների, տեղադրած նյութի բովանդակության, հեղինակային իրավունքի, «Լրատվամիջոցների մասին» ՀՀ օրենքի և սույն պամնանների խախտումների համար:
Առաջխաղացվող նյութերում և գովազդային բաներներում տեղակայված այլ կայքերի հղումներից օգտվելիս պետք է նկատի ունենալ, որ ՄԱՄՈՒԼ.am-ը չի երաշխավորում այդ կայքերի անվտանգությունն ու ապահովությունը: Այդ կայքեր Ձեր այցելությունների հետևանքների համար պատասխանատվություն կրում եք միայն Դուք:

7. Գաղտնիության քաղաքականություն
Մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները.
· էլ. փոստի հասցեն, անուն-ազգանունը, հեռախոսահամար(ներ)ը, այլ,
· Բանկային ռեկվիզիտները, եթե վճարումը կատարել եք բանկային փոխանցման միջոցով:

Մենք չենք տիրապետում Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որրևէ տվյալի, քանի որ առցանց վճարումներն իրականացվում են բացառապես Arca և PayPal վճարային համակարգերի, ինչպես նաև գործընկեր բանկերի միջոցով:
· Կայքում Ձեր կատարած վճարումնեիր պատմությունը, նախընտրած ապրանքների ցանկը և այլն,
· Մեզ հետ կատարված նամակագրությունը (ներառյալ չաթը և էլեկտրոնային նամակները):

Տեղեկությունների օգտագործումը
Մեզ համար անձնական տեղեկությունների հավաքագրման առաջնային նպատակը Ձեզ ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Սույնով Դուք համաձայնվում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները հետևյալի համար.
· Ձեր հայցած ծառայությունների և օգնության ապահովում,
· Մեր ծառայությունների, բովանդակության և գովազդի որակի չափում և բարելավում,
· Ոչ ստանդարտ իրավիճակներում զանգի կամ էլ. փոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում,
· Պատվերը հաստատող, սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող, ի պատասխան Ձեր հարցի ուղարկված և այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկում (օրինակ` պրոմո առաջարկներ, եթե բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը),

Տեղեկությունների չբացահայտումը
Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի` առանց դատարանի համապատասխան որոշման որոշման:

Հաշվի պաշտպանվածություն
Ձեր գաղտնաբառը Ձեր հաշիվ մուտք գործելու բանալին է: Գաղտնաբառ ընտրելիս օգտագործեք թվերի, տառերի և հատուկ նիշերի չկրկնվող համադրություն:
Մի՛ տվեք Ձեր գաղտնաբառը մեկ ուրիշին: Եթե այնուամենայնիվ այդպես եք վարվում, հիշե՛ք, որ Դուք պատասխանատու եք Ձեր հաշվի անունից կատարված բոլոր գործողությունների համար: Գաղտնաբառի կորստի դեպքում այն կարող եք վերականգնել կայքի օգնությամբ` սեղմելով «Մուտք» կոճակի հարևանությամբ գտնվող «Մոռացել եք գաղտնաբառը» հրամանը:

8. Այլ
ՄԱՄՈՒԼ.am լրատվականն իրավունք ունի ժամանակ առ ժամանակ փոփոխել սույն պայմանների դրույթներն ու պայմանները` առանց նախօրոք տեղեկացնելու, որոնք ուժի մեջ են մտնում հրապարակվելու պահից: Շարունակելով օգտվել` Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը այդ փոփոխություններն ընդունելու վերաբերյալ:
Օգտվելով առցանց գովազդային բաների տեղադրման կամ նյութի առաջխաղացման ծառայությունից Դուք ընդունում եք, որ ծանոթացել եք սույն պայմաններին, համաձայն եք դրանց հետ, ընդունում եք դրանք, դրանից բխող պատասխանատվության հնարավորությունը, պատասխանատվություն եք կրում գրանցման պայմաններով սահմանված պատասխանատվության կետերով, ինչպես նաև հավաստում եք, որ Դուք նախկինում չեք դատապարտվել համակարգչային հանցագործություններ կատարելու համար:

Առցանց գովազդի/նյութի առաջխաղացման շրջանակներում ծագող հարաբերությունների կարգավորման նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, վեճեր ծագելու դեպքում իրավասու դատարաններ են ճանաչվում Հայաստանի Հանրապետության դատարանները: