Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը մեր պետության քաղաքական մարմինն է․Արմենակ Աբրահամեան

News Warm
Հեղինակ`
News Warm
16:41, ուրբաթ, 10 մայիսի, 2024 թ.
Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը մեր պետության քաղաքական մարմինն է․Արմենակ Աբրահամեան
     Արմենակ Աբրահամեանն Արևմտյան Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահն է և Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդի նախագահը։
    
    

Մայիսի 9-ին լրանում է ՝ Արեւմտյան Հայաստանի սահմանադրության 8-րդ ամյակը։ Արդյո՞ք Արեւմտյան Հայաստանի սահմանադրությունը լիարժեք է, եւ ցուց է տալիս ինչպիսին պետք է լինի պետությունը։

Բացարձակապես, ուստի ձեզ եմ ներկայացնում այս սահմանադրության հիմնական բովանդակությունը

Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային Սահմանադրությունը կազմված է երեք հիմնական ընդհանուր մասերից.

1) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության 15 հիմնադիր տեքստերը, որոնք անփոփոխ են.

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պատմութիւնն ու ճանչցուիլը Օրէնքներ, որոշումներ եւ հռչակագիրներ, որոնք հիմք կը հանդիսանան Սահմանադրութեան համար

1. Արեւմտեան Հայաստանի Հայերու Ազգային Խորհուրդի հիմնադիր ժողովի որոշումը, 08.11.2004 թ.

2. Արեւմտեան Հայաստանի Հայերու Ազգային Խորհուրդի պաշտօնական յայտարարութիւնը, 17.12.2004 թ.

3. Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդարանի պատգամաւորներուն ընդունած հռչակագիրը, 20.01.2007 թ.

4. Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի հռչակագիրը Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութիւն կազմելու մասին, 04.02.2011 թ.

5. Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի որոշումը չէզոքութեան մասին, 29.03.2011 թ. 6. Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան դրօշակին մասին հրամանագիրը, 21.10.2011թ.

7. Արեւմտեան Հայաստանի Հայերու Ինքնապաշտպանական ուժեր ստեղծելու մասին հրամանագիրը, 26.12.2012 թ.

8. Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ձեւաւորման մասին հռչակագիրը, 24.05.2013 թ.

9. ԱՀՀ Նախագահի հրամանագիրը. Որոշում-յիշեցում Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան վերաբերեալ, որ Ան կը հանդիսանայ 1920 թ. Հայկական Պետութեան շարունակութիւնը, Թիւ 12 -23.02.2014 թ.

10. Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագիծը մշակելու մասին հրամանագիրը, 10.08.2014 թ.

11. Արցախի հայերու եւ Արցախ երկրամասին իրաւունքները:

12. Նախճաւանի հայերու եւ Նախճաւան երկրամասի իրաւունքները:

13. Ջաւախքի հայերու եւ Ջաւախք երկրամասի իրաւունքները:

14. Կիլիկիայի հայերու եւ Կիլիկիայ երկրամասի իրաւունքները:

15. Հայաստանի Հանրապետութեան (Արեւելեան Հայաստան) հետ յարաբերութիւնները:

ՀԳ. 11-էն 15-րդ յօդուածները կը ներկայացուին Սահմանադրութեան հաւելուածին մէջ:


    

2) Ազգային Սահմանադրության 161 հոդվածները 13 գլուխներով, որոնք կարող են ենթակա լինել հարմարեցման, քանի որ հիմնված են իրականության սկզբունքի վրա՝ հետեւելով իրական եւ օբյեկտիվ կիրառման կանոնին.

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ


    

ԳԼՈՒԽ I. Սահմանադրական կարգի հիմունքները – Ինքնիշխանութիւն (1 – 15)

ԳԼՈՒԽ II. Մարդու եւ քաղաքացիի հիմնական իրաւունքները, ազատութիւններն ու պարտականութիւնները (16 – 57)

ԳԼՈՒԽ III. Բնապահպանական, ժողովրդագրական, սոցիալական, տնտեսական համակարգը (Քաղաքացիական ապահովութեան, հողային կանոնադրութեան եւ առողջապահութեան համակարգը) (58 – 65)

ԳԼՈՒԽ IV. Լեզու, մշակոյթ եւ աւանդոյթներ (66 – 68)

ԳԼՈՒԽ V. Նախագահ, Նախագահական խորհուրդ (69 – 82)

ԳԼՈՒԽ VI. Ազգային ժողով (83 – 116) ԳԼՈՒԽ VII. Կառավարութիւն (117 – 122)

ԳԼՈՒԽ VIII. Դատա-իրաւական համակարգ, Սահմանադրական դատարան (123 – 136)

ԳԼՈՒԽ IX. Դատարաններ (137 – 144)

ԳԼՈՒԽ X. Պետական համակարգի կառոյցներուն միջեւ յարաբերութիւնները. Նախագահի, Ազգային ժողովի, Կառավարութեան, Սահմանադրական Դատարանի, Դատա-իրաւական համակարգի (145)

ԳԼՈՒԽ XI. Արեւմտեան Հայաստանի հայերու ինքնակառավարման մարմինները եւ Արտերկրի հայութեան հետ իրաւական յարաբերութիւնները (146 - 157)

ԳԼՈՒԽ XII. Սահմանադրութեան ընդունումը, փոփոխումը եւ հանրաքուէն (158 - 160)

ԳԼՈՒԽ XIII. Եզրափակիչ եւ անցումային դրոյթներ (161)


    

3) Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության եւ բնիկ ժողովուրդների իրավունքների մասին հռչակագրի հիման վրա հաշվի առնելով միջազգային իրավունքը.

http://www.western-armenia.eu/stat.gov.wa/arm/2017/Arevmdyan_Hayasdani_Hanrabedoutyan_Sahmanadroutyoun-09.05.2016.pdf

Արեւմտյան Հայաստանի ՝ իրավակարգը ժողովուրդի համար ընկալելի է՞։

Այո, մենք նկատեցինք, որ այն արդեն համեմատաբար լավ ինտեգրվել է Արևմտյան Հայաստանի նոր պատգամավորների կողմից։

Արևմտյան Հայաստանի իրավական համակարգը (Ծառը) գործում է երկու արմատների կամ երկու իրավական հիմքերի վրա.

1) Արևմտյան Հայաստանում հայերի ցեղասպանությունից հետո Ռուսաստանի և դաշնակից և հարակից տերությունների կողմից դե ֆակտո և դե յուրե ճանաչված պետության կարգավիճակը 1917թ.

2) 2007 թվականից ՄԱԿ-ի կողմից ճանաչված բնիկ ազգի կարգավիճակ

Արևմտյան Հայաստանը, հետևաբար, 1920 թվականին ճանաչված Հայաստանի Հանրապետության շարունակվող պետությունն է։

Այն ընտրել է մշտական, դրական և զինված չեզոքությունը՝ համապատասխան ռազմական դոկտրինի հիման վրա։

Արդյո՞ք Արեւմտյան Հայաստանի սահմանադրությունը լիարժեք է, թե կա աշխատանքներ, որ պետք է տարվի։

Արևմտյան Հայաստանի Ազգային Սահմանադրությունն ավարտված է, բայց յուրաքանչյուր հոդված պետք է կիրառվի իրականության սկզբունքով։ Յուրաքանչյուր հոդված պետք է բախվի իրական խնդրի հետ և այն պետք է լինի լուծումը։

2016-ին ընդհունված սահմանադրությունը կապ ունի՞ 1860 թվականի ազգային սահմանադրության հետ։

Սա շատ ճիշտ է, մենք ի սկզբանե ուսումնասիրել ենք 1860 թվականի Հայոց ազգային սահմանադրությունը, բայց այս սահմանադրությունն ավելի շատ ուղղված է ամբողջ աշխարհում հայկական եկեղեցու կառավարմանը։


    

Քաղաքացու ազգային պատկանելության, քաղաքացու կարգավիճակի, պետության և նրա ինստիտուտների գործունեության, տարածքի ինքնիշխանության վրա հիմնված պետության սահմանադրությունը պահանջում էր բոլորովին այլ աշխատանքային կողմնորոշում:

Բոլոր դեպքերում էլ պարզ է, որ Արևմտյան Հայաստանին և հայությանը վերաբերող բոլոր իրավական տեքստերի ուսումնասիրությունն ու ֆորմալացումը հարուստ էին դասերով, հենց դա էլ ծնեց Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային սահմանադրությունը։
    
     Պարոն Աբրահամյան, դուք Արցախը ազատագրողներից մեկն եք, արդյոք ձեզ համար դժվար չի մայիսի 9-ը դիմավորել առանց Շուշիի։

Իսկապես, գեներալ Արկադի Տեր Թաթևոսյանի հրամանատարությամբ ոչ միայն կամավորներ էի պատրաստել Շուշիի ազատագրման գործողությանը, այլև Շուշիում էի ապրում՝ Շուշիի կարմիր բերետավոր հատուկ ջոկատայիններին պատրաստելու համար։ Շուշիին շատ մանրամասն գիտեմ՝ չմոռանալով, որ ժայռից ընկնելով նաև կոճս եմ կոտրել։

Շուշիի հետ ես շատ սենտիմենտալ կապ ունեմ, բայց այսօր հաղթում է իմ օբյեկտիվ և իրավական մոտեցումը: Շուշին քաղաք է, բայց նաև շրջան Քաղաքն ու այս շրջանն այսօր օկուպացված են ադրբեջանական զինված ուժերի կողմից։

Այս օկուպացիան դարձել է քաղաքի հայկական ճարտարապետական և մշակութային ժառանգության սպանության և ոչնչացման առարկա, այդ իսկ պատճառով ես շարունակում եմ պաշտպանել ինձ վաղուց ճանաչող Շուշիի հայերի իրավունքները։

Ուստի Շուշին իմ սրտում է, ինչպես ամբողջ Արցախը և իհարկե ողջ Արևմտյան Հայաստանը։

Պատերազմից հետո, ինչպես է պայքարում Արմենակ Աբրահամեանը։

Շատ լավ հարց! Արմենակ Աբրահամյանը հրահանգիչ է, տասնամյակներ շարունակ նա իր ամբողջ ժամանակը տրամադրել է երիտասարդներին պաշտպանելու և գոյատևելու համար: Եվ հետո, մի օր նա մարզումից անցավ իրական կիրառման ։ Անկախ նրանից, թե ռազմական, ռազմավարական, իրավական կամ փիլիսոփայական ոլորտներում, իր ժողովրդին պահպանելու արվեստը դարձել է կենսական առաջնահերթություն:

Պատերազմն իրականում երբեք չի դադարել, այն այնտեղ է մեր առջև, և եթե նույնիսկ ձևացնենք, թե չենք տեսնում, նա գիտի, թե ինչպես կարգի հրավիրի մեզ, այնուհետև Արմենակ Աբրահամյանը շարունակում է իր գիտելիքը գոյության իրական պայքարում կիրառելու առաքելությունը:

Ինչ է իրենից ներկայացնում Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը։

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը մեր պետության քաղաքական մարմինն է, այն հիմնված է հետեւյալ Հռչակագրի վրա.

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅՈՑ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԻ ՀՌՉԱԿԱԳԻՐ

17 դեկտեմբեր 2004, ՇՈՒՇԻ

Արեւմտեան Հայաստանի հայոց Ազգային խորհուրդը՝

Տարագիր հայ ժողովուրդի միասնական կամքը արտայայտելով՝

Բոլոր հայերու ձգտումներուն իրականացման եւ պատմական արդարութեան վերականգնման

յանձնառու հայ ազգի ճակատագրին հանդէպ իր պատասխանատւութեան գիտակից՝

Մարդու իրաւունքներու հռչակագրի համընդհանուր սկզբուներուն եւ առհասարակ միջազգային իրաւունքով ընդունուած չափանիշներուն հիմնուելով Ժողովուրդներու ինքնորոշման իրաւունքը կիրառելով՝


    

ԿԸ ՅԱՅՏԱՐԱՐԷ


    

Արդարութեան վրայ հիմնուած ժողովրդավար ընկերութեան հաստատումը հետապնդող ազգի

վերակենդանացման գործընթացի մեկնարկը.

1)» Թրքահայաստան «կոչուած Հայաստանը կը վերանուանուի Արեւմտեան Հայաստան

(Հայրենիք) ։ Արեւմտեան Հայաստանը (Հայրենիք) պիտի ունենայ իր դրօշը, զինանշանը եւ ազգային օրհներգը.

2) Արեւմտեան Հայաստանը (Հայրենիք) պիտի ըլլայ ինքնավար պետութիւն՝ ազգային գերագոյն իշխանութիւն, անկախութիւն, լիարժէք գերիշխանութիւն եւ իրաւունքներ վայելող։ Ազգային Խորհուրդէն ներս պիտի ճանչցուին բացառապէս Արեւմտեան Հայաստանի (Հայրենիք) Սահմանադրութիւնն ու Արդարադատութիւնը.

3) Արեւմտեան Հայաստանի (Հայրենիք) երաշխաւորը իր ժողովուրդն է՝ այսօր տարագիր, որ իր

իշխանութիւնը պիտի կիրառէ ուղղակիօրէն, ինչպէս նաեւ իր ներկայացուցիչներուն միջոցով՝

հիմնուելով Սահմանադրութեան եւ օրէնքներուն վրայ։ Յանուն Արեւմտեան Հայաստանի (Հայրենիք) արտայայտուելու իրաւունքը Ազգային Խորհուրդի բացառիկ իրաւունքն է.

4) Արեւմտեան Հայաստանի (Հայրենիք) անդամ կը հանդիսանան բոլոր այն անդամները, որոնք

կրնան հիմնաւորել իրենց տարագրեալ ըլլալը եւ իրենց ընտանեկան ծագումը՝ նոյնիսկ մի քանի

սերունդ վաղեմութիւն ունեցող։ Արեւմտեան Հայաստանի (Հայրենիք) անդամները կը վայելեն

Ազգային Խորհուրդի պաշտպանութիւնն ու օգնութիւնը։ Ազգային Խորհուրդը իր բոլոր անդամներուն ազատութիւնը եւ անոնց միջեւ հաւասարութիւնը կ՛երաշխաւորէ։

5) Մարդոց եւ իրերու անվտանգութիւնը եւ սահմաններու անձեռնմխելիութիւնը ապահովելու

նպատակով Արեւմտեան Հայաստանը (Հայրենիք) կը ստեղծէ իր ուրոյն պաշտպանական կառոյցը, հանրային ապահովութեան եւ պետական կառոյցները՝ Ազգային Խորհուրդին ընդդատեայ։

Արեւմտեան Հայաստանը (Հայրենիք) իր անդամներուն իւրաքանչիւրի ազգային ծառայութեան

խնդիրի կարգաւորումը կը տնօրինէ անկախաբար կերպով։ Արեւմտեան Հայաստանի (Հայրենիք) պաշտպանական ուժերը կրնան տեղակայուիլ/տեղաբաշխուիլ բացառապէս Ազգային Խորհուրդի որոշումով՝ Ազգային Խորհուրդի Նախագահի բարձր հրամանատարութեան ներքոյ.

6) Միջազգային իրաւունքի գետնի առումով Արեւմտեան Հայաստանը արտաքին անկախ

քաղաքականութիւն կը վարէ ։ Ան ուղղակի յարաբերութիւններ կը հաստատէ միւս պետութիւններուն հետ եւ կը մասնակցի միջազգային կազմակերպութիւններու գործունէութիւններուն.

7) Արեւմտեան Հայաստանի ազգային հարստութիւնը՝ իր ժողովուրդը, հողը, ընդերքը, օդային

տարածքը, ջուրերը եւ այլ բնական պաշարները, տնտեսական եւ մտաւոր ներուժն ու մշակութային կարողութիւնը Ազգին կը հանդիսանան։ Անոնց վարումը, օգտագործումը, վայելումը եւ տիրանալը կը վերահսկուին Արեւմտեան Հայաստանի օրէնքներով։

8) Արեւմտեան Հայաստանը (Հայրենիք) կ՛որոշէ իր տնտեսական համակարգի սկզբունքները եւ կը տնօրինէ համակարգի կարգաւորումը. անհրաժեշտութեան պարագային կրնայ ստեղծել իր

սեփական տարադրամը, ազգային դրամատունը, ելեւմտական փոխառութեան, հարկերու եւ

այլազան ծառայութիւններու իր համակարգը՝ հիմնուած սեփականութեան տարբեր ձեւերու

դրութեան վրայ։

9) Իր իսկ մէջ Ազգային Խորհուրդը կ՛երաշխաւորէ խօսքի, մամուի եւ խղճի ազատութիւնը, օրէնսդիր, գործադիր եւ դատական իշխանութիւններու իրարմէ անջատ գոյութիւնը, արհեստակցական եւ մասնագիտական միութենական համակարգը, բազմակարծութիւնը եւ պետական պաշտօնեաներու ու պաշտպանական ուժերու ապաքաղաքական բնոյթը։

10) Ազգային Խորհուրդը կ՛երաշխաւորէ կեանքի բոլոր ոլորտներուն մէջ արեւմտահայերէնի

կիրառումը՝ որպէս պետական լեզու։ Ազգային Խորհուրդը կը ստեղծէ իր ուրոյն կրթական համակարգը եւ գիտական ու մշակութային զարգացման դրութիւնը.

11) Ազգային Խորհուրդը 1894-էն 1923 գրաւման ենթարկուած իր տարածքին վրայ (Արեւմտեան Հայաստան, Հայրենիք) թուրքերուն կողմէ կատարուած Ցեղասպանութեան միջազգային ճանաչումին հասնելու պարտականութեան զօրավիգ է.

12) Ազգային խորհուրդը զօրավիգ է տարագրեալներու սերունդներու վերահաստատումին զուգահեռ պէտք է վճարուի վնասուց յատուցում` ստեղծելով Միջազգային Հիմնադրամ՝ մեծ մասամբ Հայոց Ցեղասպանութեան մէջ պատասխանատու ճանչցուած պետութիւններու արդեամբ։

13) Այս հռչակագիրը հիմք կը ծառայէ Արեւմտեան Հայաստանի (Հայրենիք) Սահմանադրութեան մշակման, եւ, մինչեւ անոր ընդունումը, հիմք կը ծառայէ օրէնքներ ներմուծելու եւ գործող սահմանադրութեան յաւելումներ ընելու համար, ազգային իշխանութիւններու գործունէութեան համար եւ նոր օրէնսդրութեան մշակման համար։


    

Վայր եւ թուական. Շուշի, 17 դեկտեմբեր 2004

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ
    
     Նարինե Աղաջանյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
298 | 0 | 0
Facebook