Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Չակ Պալանիկ.«Անտեսանելիները»

Մերի Շարոյան
Հեղինակ`
Մերի Շարոյան
18:47, ուրբաթ, 17 հունվարի, 2014 թ.

Էվին կարծում է, որ գեղեցիկ մարդիկ իրավունք չունեն միմյանց հետ սիրավեպեր ունենալու: Երկուսով նրանք շրջապատի վրա ցնցող տպավորություն չեն գործում: Էվին համոզված է, որ բավական է երկու հմայիչ մարդ իրար կողք կանգնեն` գեղեցկության ստանդարտ չափանիշները կոտրելու համար:

-Դա միանգամից է զգացվում, պնդում է Էվին, - Երբ երկու սիրահարներն էլ գեղեցիկ են, նրանցից ոչ մեկն արդեն իսկապես գեղեցիկ չի երևում: Երկուսով` որպես զույգ, նրանք իրենցից ավելի քիչ եններկայացնում, քան կարող էին լինել առանձին-առանձին:

Չնայած, մեր ժամանակներում արդեն ոչ ոքի ուշադրություն չեն դարձնում:

Ես նկարահանվում էի գովազդային հոլովակի համար, որն այքան երկար էր, որ թվում էր, թե անվերջ է: Ես անհամբեր սպասում էի նկարահանումների ավարտին (չէ՞ որ դա ընդամենը գովազդային հոլովակ էր), իսկ նրանք շարունակում էին շարունակվել: Ես և Էվին քայլում էինք մարմինը կիպ գրկող սեքսուալ զգեստների և աներևակայելի աքսեսուարների մեջ` ամբողջ ուժերը տրամադրելով նրան, որ համոզենք հեռուստադիտողներին գնել «Նյամ-Նյամ» թեթև ուտեստների արտադրման ֆաբրիկան:

ռուսերենից թարգմանեց Մերի Շարոյանը

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4197 | 0 | 0
Facebook