Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սամյուել Բեքեթ. Երկու պահանջմունք (Էսսե «Բեկորներ» ժողովածուից)

Մերի Շարոյան
Հեղինակ`
Մերի Շարոյան
14:39, երկուշաբթի, 27 հունվարի, 2014 թ.
     Կարդացեք Cultural-ում
    
     Կասկած չկա, որ միայն արվեստագետը կարող է տեսնել (և ցանկության դեպքում կիսվել իր տեսածով այն քչերի հետ, ում համար ապրում է) ցանկությունների, մտքերի, արարքների և տառապանքի միապաղաղ կենտրոնացվածությունը` գոյը: Արվեստագետը, չդադարելով ամբողջովին տրվել մտահայեցմանը, անգամ եթե դրանից ընդհանրապես գլուխ չի հանում, մինչև սեփական անզորությունը խոստովանելը կարող է հասնել գոնե ըմբռնման:
     Համենայն դեպս, Գալիլեյի օրորոցը շարժվում է:
     Ակնհայտորեն, կենտրոնի մասին, որի շուրջ արվեստագետը մտորում է ինքն իր շուրջ պտտվող մոնադի պես, անհնար է խոսել` առանց աղավաղելու գաղափարները, ճիշտ այնպես, ինչպես անհնար է իրական մոնադների մասին խոսելը: Յուրաքանչյուրը դա անում է յուրովի: Կոչենք դա պահանջմունք, մյուս կոչումներից, թերևս, վատը չէ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3154 | 0 | 0
Facebook