Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շատերը կսիրահարվեն քեզ... Օշո, Ռաջնիշ

Մերի Շարոյան
Հեղինակ`
Մերի Շարոյան
22:31, հինգշաբթի, 16 հունվարի, 2014 թ.

Նախևառաջ, պետք է մտածել մարմնի մասին: Մարմինը քո հիմքն է, քո բազան:

Դու մարմին ես: Իհարկե, դու ավելին ես, քան մարմինը, սակայն այդ «ավելին» կգա հետո: Նախևառաջ, դու մարմին ես:

Քեզ ախր սովորեցրել են գնահատել ծաղկի, հասարակ ծաղկի գեղեցկությունը: Քեզ սովորեցրել են գնահատել ծառի, հասարակ ծառի գեղեցկությունը: Քեզ սովորեցրել են գնահատել քարերի, լեռների, ժայռերի, գետերի գեղեցկությունը, բայց քեզ երբեք չեն սովորեցրել հարգել սեփական մարմինդ, չեն սովորեցրել հիանալ նրանով:

Այն շատ մոտ է, այդ պատճառով հեշտ է նրա մասին մոռանալը:

Սակայն մարմինն ամենագեղեցիկ ֆենոմենն է:

Հեշտ չի լինելու սեփական մարմինը հարգելը: Դու միշտ քննադատաբար ես մոտեցել նրան, միշտ թերություններ ես փնտրել: Երբեք չես գնահատել, երբեք չես սիրել և ցանկացել ես, որ ինչ – որ մեկը գա և սիրի քո մարմինը: Բայց եթե դու անկարող ես սիրել այն, ոչ ոք էլ չի կարողանա. քո ենթագիտակցական հույզերը վանելու են մարդկանց:

Հենց սովորես ընդունել քեզ, դու գեղեցիկ կդառնաս: Երբ դու ուրախություն կստանաս քո մարմնից, ուրիշները ևս կսկսեն հիանալ քեզնով:

Շատերը կսիրահարվեն քեզ, քանի որ դու ինքդ սիրահարված կլինես քեզ:

Հիմա դու դժգոհ ես քեզնից: Դու գիտես, որ այլանդակ ես, դու գիտես, որ զզվելի ես, սարսափելի: Ինքդ քո մասին նման պատկերացումը միայն կվանի քեզնից մարդկանց, նման պատկերացումը չի օգնի նրանց սիրահարվել քեզ և նրանք հեռու կմնան քեզնից: Նույնիսկ քեզ մոտենալիս` նրանք կզգան այդ հույզերը և կհեռանան:
     Կարդալ շարունակությունը...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6400 | 0 | 0
Facebook