Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մերի Շարոյան. Դելիրիում

Մերի Շարոյան
Հեղինակ`
Մերի Շարոյան
23:39, երկուշաբթի, 27 հունվարի, 2014 թ.
    
Չգիտեմ պատճառը, որ թելադրում է գրել քեզ` պատկերացնելով հանդերձ, որ չես հատի ինձ հետ միևնույն փողոցը, վերլուծելով միևնույն մտքերը: Ես գրում եմ քեզ` պատկերացնելով հանդերձ, որ ինձնից տարբերվում ես, որ դու չես նստում խավար սենյակում րոպեներ շարունակ` աչքերդ չռած դռնից պատի վրա ներթափանցող էլեկտրականության լույսի ու ստվերի խաղին, և չես կորցնում գիծը, որ անընդհատ կորցնում եմ գիտակցությանս մեջ:
    
     Նայելով պատին` զգում եմ, ասես ուղեղս թմրածության մեջ է, ինչպես լինում է առավոտները մարմնիս հետ. թուլացած մկաններ, որ չունեն այն ֆիզիկական ուժը, որ ի սկզբանե ներառել են: Նույնը հիմա կատարվում է գլխուղեղիս հետ, այն գծագրվում է որպես ջրիկ զանգված, որն ընդունակ չի խորանալ ինքնաստեղծման մեջ, որ միշտ մակերևույթին է մնում, խեղդվում դեպի ներքին պատասխանը լողալիս:
    
     Լույսի և ստվերի խաղը կարելի է ստանալ ֆոտոխցիկով` դիաֆրագման մեծացնելով, լուսազգայունությունը փոքրացնելով, բայց դա ոչինչ չի առաջացնի, ո՛չ անհանգստություն, ո՛չ ուրիշների մասին դատողություններ, այն ուրիշների, որոնց մաշկում ցանկանում եմ լինել՝ քնելով նրանց սենյակում, ստամոքսս լցնելով նրանց սառնարանի սնունդը, կարդալ սոցցանցի բոլոր նամակները, ուզում եմ ապրել ուրիշ մարմնի, սրտի ու հոգու մեջ:
     Փակիր աչքերդ, հենվիր ծնկներիս. սա գաղտնիք է, բայց (խնդրում եմ չվախենաս հետագա մտքից) ես ավելին եմ, քան մարմինը և մտածողությունը և քան հոգին, որի գոյության փաստը դեռ ապացուցված չէ:
    
     Կարդալ շարունակությունը Cultural-ում
Աղբյուրը` Cultural.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3453 | 0 | 0
Facebook