Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նա մեղայական չի գրել՝ նախընտրելով արժանապատիվ մահը

15:03, կիրակի, 05 մայիսի, 2024 թ.
Նա մեղայական չի գրել՝ նախընտրելով արժանապատիվ մահը
    

Այս հաստատակամ, անհողդողդ անձնավորությունը՝ Իմրե Նաձը (Իմրե Նագի), երկու անգամ գլխավորել է խորհրդային դարաշրջանի Հունգարիայի կառավարությունը: 1956 թվականի «Բուդապեշտյան ապստամբության» օրերին նա կոչ է արել երկրում վերականգնել պառլամենտական դեմոկրատիան և Հունգարիան դուրս բերել Վարշավայի պայմանագրով կազմավորված ռազմաքաղաքական դաշինքից:
    
Խորհրդային զորքերը ներխուժել են Հունգարիա, ճնշել են ապստամբությունը և տապալել են Իմրե Նաձի կառավարությունը: Երկու տարի անց նրան մահվան են դատապարտել «հակահեղափոխական վարքի և պետական դավաճանության համար»: Դատավճիռն ի կատար է ածվել 1958 թվականի հունիսի 16-ին.Բուդապեշտի բանտում նրան կախել են:

Ապստամբության պարտությունից հետո Նաձն ապաստանել է Հարավսլավիայի դեսպանատանը, սակայն 1956 թվականի նոյեմբերի 22-ին նրան խաբեությամբ դուրս բերել այնտեղից, տեղափոխել են Ռումինիա ու ձերբակալել են։ Խրուշչովը, հաշվի առնելով Հարավսլավիայի դիրքորոշումը, չի ցանկացել Նաձի մահը։ 1958 թվականի փետրվարի 5-ին տեղի ունեցած Կենտկոմի նիստում նա ասել է. «Պետք է հաստատակամ լինել և մեծահոգություն ցուցաբերել նրա նկատմամբ» ։ Բայց Հունգարիայի նոր ղեկավարը՝ Յանոշ Կադարը, ցանկացել է ազատվել Նաձից։ Մոսկվայի խնդրանքով դատը նույնիսկ մի քանի անգամ հետաձգվել է, բայց երբ Խորհրդային Միության հետ Հարավսլավիայի հարաբերությունները կրկին սրվել են, դատավճիռն ի կատար է ածվել։

Իմրե Նաձը հրաժարվել է ներման խնդրագիր գրել՝ հայտարարելով, որ պատմությունը և համաշխարհային կոմունիստական շարժումը կդատեն, թե ով է ճիշտ եղել:

Ներկայում նա ազգային հերոս է համարվում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
512 | 0 | 0
Facebook