Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քանդակագործ հերոսը

22:16, չորեքշաբթի, 12 ապրիլի, 2017 թ.
Քանդակագործ հերոսը

Ապրիլայն պատերամզը մեծ հետք թողեց յուրաքանչյուրիս սրտում առավել մեծ հետք թողեց այն տղաների վրա, ովքեր քառօրյա պատերազմին կանգնած էին սահմանին և պատերազմում էին թշնամուն դեմ առ դեմ։ Նրանցից շատերը այսօր վերադարձել են և փորձում են շարունակել իրենց կյանքը։Փորձեցի զրուցել Սուրեն կարապետյանի հետ, ով մասնակից էր եղել ապրիլայն պատերազմին։

Ինչպիսի՞ն էին օրերը բանակում մինչ պատերազմը

Ինձ համար շատ հետաքրքիր էին անցնում, սկզբի մի քանի ամսիներն էր դժվար հարմարվելը ետ նոր կյանքին, սակայն հետագայում զորամասն ինձ համար շատ հարազատ դարձավ։ ծառայության ընթացքում տարբեր մարդկանց հետես շփվում ու ավելի լավես սկսում ճանաչել մարդկանց։

Ի՞նչ տվեց բանակը քեզ

Ընկերներ, որոնց հետ մինչօրս կապը պահում ենք, երբեմն հավաքվում միասին հիշում օրերը բանակային։ Բանակային ընկերները անփոխարնելի են, քանի որ նրանց հետ կիսում ենք մեր ամենա լավ ու վատ օրերը, թիկունք տված պաշտպանում միմիանց։

Ինչո՞վ էիր զբաղվում մինչ բանակ գնալդ

Սիրում էի քանդակագործությունը և բանակից վերադառնլուց հետո սկսեցի սովորել Երեևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, քանդակագործության բաժնում։

ՈՒնես գործեր պատրաստած բանակում, որոնք մնացին այնտեղ

Վաշտիս հրամանատարը իմացավ, որ զբաղվում եմ քանդակագործությամբ, սենյակ տրամադրեց, որպիսի աշխատեմ ազատ ժամանակ և զորացրվելուցել մեծ ժամացույց էի պատրաստել, որը թողեցի ենտեղ և էլի որորշ իրեր ևս մնացին։

Ինչպե՞ս հայտնեցին ձեզ դիրքերում տեղի ունեցող դեպքերի մասին

Ետ ժամանակ մենք արդեն դիրքերում էինք, ապրիլի 1-ի գիշերը մեզ տվեցին հեռախոսագիր ասելով, որ Ղարաբաղիշփման գծում վիճակը շատ լարված է և զգոն լինենք, վախ կամ տագնապ չկար ուղակի պետքեր ավելի զգոն լինեինք քան սովորաբար։

Ի՞նչէիք զգում տեսնելով ձեր զինակից ընկերներին վիրավոր կամ զոհաված

Շատ ցավալի էր, իրենքել մեր պես տղեք էին ահավոր էր, երբ մատծում էիր, որ 18, 19 տարեկան տղեն զոհվելա պոստում ու ավելի ատելությամբ էինք լցվում թշնամու հանդեպ, դառնում էինք ավելի սառնասիրտ և վախն առհասարակ կորել էր մեր մեջից ու ոչմի վախ տագնապ չկար։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8163 | 0 | 0
Facebook