Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

կիմ կի դուկ/ կարմիր լապտերների փողոցի վատ տղան

Մերի Շարոյան
Հեղինակ`
Մերի Շարոյան
19:00, կիրակի, 12 հունվարի, 2014 թ.

«վատ տղան» ֆիլմը հայտնի կորեացի ռեժիսոր կիմ կի դուկի լավագույն ֆիլմերից է` թվով յոթերորդը: նկարահանվել է 2001 թվականին:
     հակիրճ. կրիմինալ կյանքով ապրող տղան` հանգ կին, փողոցում տեսնելով սիրունիկ ուսանողուհի սուն հվային, սիրահարվում է առաջին հայացքից, մոտենում, անգամ համբուրում նրան ուսանող-բոյֆրենդի աչքի առջև, սակայն աղջիկը հայհոյում և թքում է նրա վրա: վիրավորված տղան վրեժի մեթոդ է որոշում. նա աղջկան մարմնավաճառուհի է դարձնում իր հսկողության տակ գտնվող կարմիր լապտերների թաղամասում:
     նախևառաջ, զգուշացնեմ, որ շատ փաստեր զուտ լոգիկայով հասկանալ չի կարելի, կարող եք նույնիսկ չփորձել: սյուժեի համաձայն` շատ երևույթներ կարող են աբսուրդ թվալ («էտ աղջիկը հեր-մեր չունե՞ր», «բա էն տղան ո՞նց վերակենդանացավ» և այլն): բայց խնդիրն ամենևին էլ դրա մեջ չէ:
     այս պատմությունն ընդամենը հարթակ է` մարդու, տղամարդու և կնոջ զգացմունքները, ներաշխարհը բացահայտելու համար: եթե ուշադիր նայենք, երկու գլխավոր հերոսն էլ անդեմ են: դուք չեք կարող հստակ բնորոշել նրանց, դուք չեք կարող պատկերացնել, ինչ կանեն նրանք հաջորդ րոպեին (այդ պատճառով` նրանց կերպարները դժվար է սիրել, շատ ավելի է հասկանալի ու ընդունելի են տղայի ընկերը, կավատ կինը):
     երկու գլխավոր հերոսներն էլ ցուցադրվում են որպես ուղղակի տղամարդ և կին:
     ի սկզբանե այս աղջիկն ու տղան սոցիալապես հավասար չէին. ինքներդ դատեք, ինչպե՞ս կարող են սոցիալապես հավասար և համարժեք լինել բարեկեցիկ կյանքով ապրող աղջիկը և կրիմինալի ու մարմնավաճառության աշխարհում ապրող տղան:
     եվ տղան գողանում է աղջկան, դարձնում իր աշխարհի մասնիկը: աղջկան մարմնավաճառուհի դարձնելու գաղափարը միայն վրեժի գաղափար չէ, հանգ կին վախենում է այն հարգանքից, որ ինքն է տածում աղջկա (կամ, հերոսի պատկերացմամբ` աղջկա մաքրության) հանդեպ, նա ցանկանում է նրան գցել այն կեղտի մեջ, որում ինքն է ապրում: սակայն նույնիսկ սուն հվա – ******ն է նրան վախ ներշնչում. նա թողնում է, որ նրան մոտենան և սեռական հաճույքի համար օգտագործեն շատ տղամարդիկ, բայց ինքը չի կարողանում նույնիսկ խոսել սուն հվայի հետ:
     արտաքինից սուն հվան ամենապարկեշտ և օրինակելի աղջիկն է. նա քսանմեկ տարեկան է, կույս է, ունի սիրած տղա: սակայն արտաքին բարոյականության տակ թաքնված է նրա սեքսուալ ծարավը: այդ մասին պատմում է մի փոքր էպիզոդ. մինչև այս ամբողջ պատմությունը, գրախանութում էքսպրեսիոնիստ նկարիչ շիլեի նկարների ալբոմը նայելիս սուն հվան էրոտիկ նկար է թաքուն պոկում: եվ սա՞ չէ պատճառը, որ նույնիսկ ամենավերջում, երբ, թվում է, ամեն ինչ արդեն լավ էր, սուն հվան շարունակում է մարմնավաճառությամբ զբաղվել, մինչ այդ նա ուղղակի ճնշում էր իր էության այդ մասնիկը:

առաջին հայացքից` սա պատմություն է զոհի և դահիճի մասին: սակայն ֆիլմի ընթացքում, երբ ավելի ու ավելի են բացահայտվում հերոսների էությունները` հակադրվելով նրանց սոցիալական դերերին (կեղտոտ ինստինկտներով ապրող կավատ – նուրբ ու ինտելեկտուալ ուսանողուհի սոց. դերերը), մենք սկսում ենք հասկանալ, որ զոհի ու դահիճի դերերը միախառնվում են: մենք տեսնում ենք, որ առաջին հայացքից զոհ թվացող սուն հվան շատ հաճախ ստորացնում է հանգ կիին, թքում վրան, ծեծում, վանում իրենից` իրենց ծանոթության սկզբից:
     մինչդեռ դաժան և ագրեսիվ հանգ կին հարբելուց հետո աղջկա սենյակ է գալիս, քանի որ նա գնալու ուրիշ տեղ չունի: նա չի կպչում նրան, նա պառկում է կողքին` իր ամբողջ անպաշտպանությանբ, էմբրիոնի դիրքով` ամենախոցելի դիրքով: այս իրադրությունը մետաֆորա է` ծնված բացահայտելու փոխհարաբերությունների իսկական դեմքը:
     ֆիլմի ամենավերջում հերոսները գտնում են իրենց աշխարհը. այն աշխարհը, որտեղ հանգ կին կարող է չզբաղվել կրիմինալով, այլ ուղղակի հանգիստ ապրել, այն աշխարհը որտեղ սուն հվան կարողանում է ազատ զբաղվել մարմնավաճառությամբ, իսկ հանգ կին նրան չի արգելում դա անել, այն աշխարհը, որ իրենց երկուսի աշխարհների միախառնումից ստեղծված նոր աշխարհ էր:
    

մերի շարոյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3303 | 0 | 0
Facebook