Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ուղղակի ընկերնե~ր...

21:52, հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2012 թ.
Ուղղակի ընկերնե~ր...

Առավոտ...բացում եմ աչքերս. ամեն ինչ նույնն է...Մի՞թե այսքան ժամանակ է անցել... իսկ ինձ համար արդեն միևնույն է... ամե~ն առավոտ..

Իսկ ինչ-որ մի բան ներսից ծակում է միշտ. այդ ի՞նչ է:
     Պատուհա~ն...Ինչու՞ եմ այդքան երկար կանգնում քո առաջ, նայում հեռու... ինչու՞ եմ սպասում, թե մի օր հնարավոր կլինի տեսնել իմ ամենասիրելի Կերպարը, ում հետ միայն դու ինձ կբաժանես...
     Սրտիս զարկերը արագանում են... ինչի՞ց է...Փորձում եմ վանել` սթափվելով ու շշնջալով` «Նա ինձ համա~ր չէ...Նա~»... Իմ այն սիրելի «Նա~»-ն... Ու լուռ արցունքներ հանկարծ թացություն են հաղորդում արտաբերած բառերից հետո տիրող դառը լռությանը...Այդ ի՞նչ է:
     Չէˊ, երևի ոչինչ է, քանզի «ոչինչ»-ն էլ այս իմ վիճակի նման անբացատրելի մի երևույթ է... Ուղղակի վերերկրային մի զգացմունք, որ արտասովոր զգացողություններ է առաջացնում... Իսկ ինչու՞ է ցավում... Իսկ ի՞նչն է ցավեցնում այդպես: Մի՞թե հիշողություններն ի զորու են դա անել...
     Փաստորեն...!!!
     Հիշողություննե~ր...Բառե~ր....Երանի~ հնարավոր լիներ ջնջել, անէացնել առօրյաից, որ ապրում եմ... Երանի~ հնարավոր լիներ Նոր կյանք սկսել...Նորովի, բայց միայն` Քեզ հետ...Քանզի մեկ այլը ինձ հարկավոր չէ, հավատաˊ....
     Բայց նույնիսկ այդ երանիներն են դադարում հույս ներշնչել, երբ ուրվականի պես հետևում, մտքիս հանգիստ չեն տալիս հիշողություներից սև պատառիկներ.....
    
     «Կներես, եթե ինչ-որ հարցում քեզ հուսախաբ եմ արել... ես դա դիտավորյալ չեմ արել...իմ բնավորությունը քո կյանքը մղձավանջ կդարձներ... դու ավելի լավին ես հանդիպելու, ոչ մի վայրկյան չկասկածես...դու ուղղակի պետք է հստակ, սառը գիտակցես... Մենք շատ լավ ընկերներ կարող ենք մնալ...»
    
     ...Ուղղակի ընկերնե~ր...
    
     Բառեր, որ գուցե դեռ երկար տարիներ շարունակեն այն նույն ուժով ցավեցնել` ամեն առավոտ, ամեն երեկո... և ոչ միայն...
     Բառեր, որ մոռանալու, սրտիցս ի սպառ վերացնելու համար գուցե տարիներն էլ չօգնեն ...Չէ՞ որ դրանք Մեր ուղին են քանդել... Միասին ընթացող ուղին...
    
     Աղբյուր` http://ahb171091.blogspot.com/2012/03/blog-post_27.html
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5424 | 0 | 0
Facebook