Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի՞թե արժանի էի...

21:07, հինգշաբթի, 25 հոկտեմբերի, 2012 թ.
Մի՞թե արժանի էի...
     Խեղդվում եմ...հասկանու՞մ ես, խեղդում են տանջանքները, անհույս դարձած օրերը, այտերս անվերջ խոնավացնող արցունքները, սրտիս զարկերը, երբ Քո մասին եմ մտածում, հիշում, վերապրում, ինքս ինձ սաստում...
     Մի՞թե արժանի էի....
     Ավելի քան երբեք ունեմ հիմա Քո կարիքը....մի քանի բառ Քեզ փոխանցելու, սրտիս եղածը թեթևացնելու, ուղղակի Քեզ հետ խոսելու, աչքերիդ նայելու, ժպիտդ, հայացքդ տեսնելու...ուղղակի իմ կյանքում ներկայությունդ մի քիչ զգալու...Բայց նորից հուսահատություն, նորից արթնանում եմ և հասկանում, որ դա միայն երազում է հնարավոր...
     Մի՞թե արժանի էի...
     Դու ուղղակի անհրաժեշտ ես ինձ... անհրաժեշտ ես այնքան, որ նույնիսկ նկարագրելն անհնար է. դժվար թե գտնվի այնպիսի միավոր, որով հնարավոր կլինի չափել զգացմունքներս, տառապանքներս, Քեզ տեսնելու ցանկությունս, կարոտս, որ թվում է անվերջ, անհատակ անդունդ է տանում...կախվածություն ես դարձել...իսկ անհասանելիությունը ավելի ու ավելի է խորացնում այն...
     Մի՞թե արժանի էի...
     Կարծում էիր հեռավորությունը ու անտարբերությունդ կարող են թեթևացնել սրտիս խորքում բույն դրած այս զգացմունքը...կարծում ես չարտահայտվելը, ինձ զսպելը մեղմացնում է ամենը, ինչ կա, ինչի սկիզբը դրեցիր, ինչ թողեցիր... Կարծում ես իրոք այդքան հեշտ էր ինձ համար մոռանալ, ուրանալ, դիմանալ... ոչինչ էլ չգիտես, իսկ թե գիտես էլ, ցավում եմ, որ սառնությունդ այդ աստիճանի է հասել...իսկ դա առավել խոցող է...
     Մի՞թե արժանի էի...
     Հոգումս խղճի խայթ մնաց...չթողեցիր ոչինչ, որի համար Քեզ հիմա գոնե ատել կարողանայի...
     Դու անբիծ մնացիր...կամ գուցե ես եմ այդպես կարծում...ինչևէ, մնաց միայն զգացում, որ այս ամենում ես եմ մեղավոր, որ ինքս չարեցի հարկ եղածը, որ Քեզ չկորցնեի, որ ես եմ մեղավոր իմ այսօրվա դրության համար...
     Մի՞թե արժանի էի...
     Նախանձում եմ Քեզ...նախանձում եմ այնքա~ն, որ նման չեմ Քեզ...
     Ավա~ղ մենք տարբեր ենք... չեմ կարող ես Քեզ պես...ես չեմ կարող սառը այդպես...չեմ կարող ապրել բացակայությունդ, խորտակվում եմ ահա, օրեցօր, իսկ Դու չգիտես էլ....
     Մի՞թե արժանի էի...
    
     Խնդրում եմ, լոկ մեկ անգամ անկեղծությամբ տուˊր Քեզ այդ հարցը ` «Մի՞թե արժանի էի»:
    
     Աղբյուրը` http://ahb171091.blogspot.com/2012/04/blog-post_29.html
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5676 | 4 | 0
Facebook