Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչու՞ ենք փնտրում մեղավորներ...

22:44, երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2012 թ.
Ինչու՞ ենք փնտրում մեղավորներ...

Յուրաքանչուր բան ունի իր սկսվելու և ցավոք ավարտվելու մեղավորները: Օբյեկտներ, որ ստիպում են երևույթին շարժվել մեզ համար ոչ ցանկալի ուղղությամբ, ինչի արդյունքում էլ ծնվում է ատելությունը... Իսկ դա արդո՞ք արդարացում է, իսկ դա արդյո՞ք տառապանքի թմրեցում է.... Ու ես հաճախ եմ մտածում այն իմաստի մասին, թե միգուցե մեղավորներ գտնելով, մենք մեղմացնում ենք մեր ցավը, փորձում ենք մեզանից հեռու վանել այն, ինչի հիմքում հենց այդ «մեղավորներ» կոչվածներն են ընկած` հավատալով, որ մենք ճիշտ ենք, անսխալ...Գուցե մեղքը գցելով ուրիշների վրա, մենք մեզ թեթևացած ենք զգում` վանելով այն բացասականը, որ կուտակված է ներսում, այն բացը, որ առաջացել է, որ առաջացրել են...


    
Եվ ահա... առաջին անգամ փորձում եմ չորոնել մեղավորներ մեր պատմության ետևում....թեկուզ լոկ այս անգամ... միակ անգամ.... Չէ՞ որ կյանքում ոչինչ պատահական չի լինում, և միգուցե «մեղավորներն» էլ հենց մի օր «շնորհիվ»-ներ են դառնում:
Ուզում եմ հավատալ, որ չեմ սխալվում, որ երբևէ Քեզ Շնորհակալ կլինեմ, որ տանջանքներիս համար «մեղավոր» լինելուդ «շնորհիվ» ես ունեմ այն, ինչի մասին միշտ երազել եմ:
Հիշում եմ...անելանելի դրություն ենք համարում այն վիճակը, որի ելքը մեզ դուր չի գալիս....Ու թող համարվի, որ սա մի վիճակ էր, մի ելք, որը որ իմը չէր, որն ինձ համար հաճելի չէր...Եվ վերջ...Եվ վերջ...
    
    
Իսկ ինչու՞ ենք մենք անվերջ փնտրում մեղավորներ. չէ՞ որ իրականում նրանք գոյություն չունեն...
     Միգուցե ուղղակի հանգիստ թողնենք մեր ներսում կուտակված հարցերը և ապրենք այն պահերը, որոնք դեռ սպասվում են...

     Աղբյուրը` http://ahb171091.blogspot.com/2012/08/blog-post.html
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4910 | 0 | 0
Facebook