Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Օրերից մի օր...

22:17, ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2012 թ.
Օրերից մի օր...

Օրերից մի օր կբացվի լուսաբացը, որի հետ միասին և իմ հոգին, որն այնքա~ն ունի լույսի կարիք, հանգստության կարիք...Գիտեմ, որ կլինի...

Օրերից մի օր կփայլեն աչքերս, կշողան այն լույսով, որը ոմանք փորձեցին խլել, պղտորել այս աշխարհի մռայլ գույներով, բայց չհաջողվեց. չէ՞ որ ավելի ուժեղ գտնվեցի...
     Օրերից մի օր, այսօրվա պես կարթնանամ, ու կհասկանամ, թե ինչքան բարձունքներ եմ հաղթահարել կյանքում, որոնք անհամեմատ գերազանցում են այն անկումներին, որ ստիպել են տանջվել, հիասթափվել...Գիտեմ, որ լինելու է...
     Օրերից մի օր կապրեմ լիարժեքությամբ, կդադարեմ երազել երջանկություն, քանի որ այն իմ ձեռքերում կլինի, իմ կողքին, իմ առօրյայում... Գիտեմ, որ գալու է...
     Օրերից մի օր կհպարտանամ իմ անցած ուղիով` չփորձելով փոխել ոչինչ կյանքում, չփորձելով ետ բերել, այլ կերպ դասավորել, քանի որ կյանքում ամենն էլ կատարվում է անհրաժեշտաբար, և հետևաբար անհրաժեշտությունն էլ բերում է այն հավատին, որ ոչինչ հենց այնպես չի լինում... Գիտեմ, որ այդպես է...
     Օրերից մի օր կնկարեմ կյանքը իմ գույներով, իմ գծերով, ու ոչինչ այլևս ինձ չի կանգնեցի... Գիտեմ, որ կարող եմ...
     Օրերից մի օր կվայելեմ ներկայությունը, կապրեմ շունչն այն միակի, ով անհամեմատ կլրացնի երջանկության այն բացերը, որոնք առաջացել են այս տարիների ընթացքում... Գիտեմ, համոզված եմ..
     Օրերից մի օր... ես կխեղդվեմ երջանկությունից, և շնորհակալություն կհայտնեմ այն մարդկանց, որոնք ակամայից հեռացան իմ կյանքի ճանապարհից, որոնք լքել են և ինձ ազատել այն մնացած հնարավոր տարբերակներից, որոնք կարող էի ապրել...
    
    
     Օրերից մի օր իմ գարունն էլ կբացվի, իմ այգին էլ կծաղկի...
    
    
     Աղբյուր`
     http://ahb171091.blogspot.com/2012/10/blog-post_8359.html
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4703 | 0 | 0
Facebook