Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Քեզ չունենալու» միտքը

22:42, կիրակի, 18 նոյեմբերի, 2012 թ.
«Քեզ չունենալու» միտքը
     Իսկ Նա իմ կյանքն էր նկարում այն գծերով, որոնք համընկան...Իսկ Նա իմ օրերն էր գունավորում այն ներկերով, որոնք այդպես էլ չմաքրվեցին սրտիս խորքերից, կյանքիս վերքերից....Նա իմաստ էր տալիս այն ամենին, ինչին այժմ նայելիս մի գրոշի արժողություն էլ չէի տա.....Նա վերացնում էր բոլոր պատճառները, բոլոր տարածքները, անելանելի դրությունները...Նա արբեցնում էր երջանկությամբ, անհոգությամբ...Նա օգնում էր թույլ զգալ և միշտ կանգնում պաշտպանի դերում....
     Երբեմն դժվար է այնքան դառնում, որ շունչս անգամ չի հերիքում այս աշխարհում ապրել շարունակելու համար...Երբեմն աչքերս են սառում, ու հայացքս սևեռած պատուհանին` սպասու~մ եմ....Ինչի՞ եմ սպասում, ինքս էլ չգիտեմ...Չէ՞ որ չես գալու...Անիմաստություններից է հոգնել հոգիս, անիրական սպասումներից, անզգա Քո սրտից....
     Մնաց այն ամենը, ինչ սկսել էինք....Անավարտ մնաց` թերևս ինձ համար...
     Սա մի անիրական իրականություն է, որ դառը կերպով կառչել է սրտիցս ու չի թողնում հանգիստ ապրել...Այն ներսից բորբոքում է ամենը, ինչ թողեցիր...Քեզանից հետո` արցունքներ, թախիծ, սառնություն, անտարբերություն, սպասում...
     Անգույն իրականություն, որ երկարակյաց խոժոռ ձմռան պես անզգայացրել է գիտակցությունս...
    
Ինչ-որ մի բան միշտ պակաս է, ինչ-որ մի բան միշտ կիսատ է, միշտ չի բավարարում ներքին հոգեվիճակս...Նույնիսկ որոշակի երջանիկ պահերին, որ ունենում եմ, միշտ այցելում է Քեզ չունենալու միտքը, որը երջանիկ վայրկյան տևած ժպիտներիս լուռ սառնություն է հաղորդում...«Քեզ չունենալու» միտքը...այն այնքա~ն անտանելի է...
    
     Աղբյուրը` http://ahb171091.blogspot.com/2012/03/blog-post_16.html
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
4938 | 2 | 0
Facebook