Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Չկաս...

23:48, հինգշաբթի, 01 նոյեմբերի, 2012 թ.
Չկաս...

Չկաս...ու ամեն ինչն է արդեն փոխվել, ու ոչինչ էլ նույնը չէ, ինչպիսին ես տեսնում էի, զգում էի...

Չկաս...Եվ աշխարհը նույնիսկ մինչ Քեզ այսպես չէր, քանզի մինչ Քեզ ինձ հայտնի էլ չէր, թե իրականում ինչպիսին է այն...
     Այլևս չկաս, իսկ գիտակցությունս չի կարողանում դա լիովին ըմբռնել...Չէ՞ որ կա Հավատ, կա Հույս... և ի վերջո` ՍԵՐ...
    
Չկաս...Ու կա գեթ մի հարց` ինչու՞...մի հարց, որ գուցե շատերին է այս աշխարհում տանջել, այդ թվում և ինձ, քանի որ անորոշությունից ավելի արագ են մարդիկ ցնորվում, քան հիասթափությունից...
     Չկաս...Իսկ ես, չգիտեմ ինչու, այնպես եմ հավատում, որ բաժանում չկա, որ կա լոկ ժամանակավոր ֆիզիկական անջատում, իսկ բաժանում` երբեˊք...Եվ գուցե այդ միտքն է, որ մինչ հիմա Քեզ տենչալու անվերջ ջանք է գործադրում, Քեզ սպասելու անվերջ համբերություն ներարկում, միասին լինելու անվերջ հույս ներշնչում...
     Չկաս...ու այլևս արևը չի տաքացնում այն ջերմությամբ, ու անձրևն էլ չի հմայում իր երբեմնի գեղեցկությամբ...Լոկ թախիծ, թացություն, որին միշտ այնպես մեծ դառնությամբ ընկերակցում է անքուն գիշերը...
     Չկաս...ու օրերս գամվել են օրացույցի միևնույն կետում: Աշխարհը ապրում է, իսկ ես ընդամենը` հետևում...Ժամերս սառել են պատուհանիս ետևում թաքնվող ստվերում, որ անվերջ կանգնած ինչ-որ բան է միշտ փնտրում...
     Չկաս...ու երազներս այլևս այդպիսին չեն լինելու, ու սրտիս թրթիռը այլևս ինձ այնպես անհարմար դրության մեջ չի թողնելու Քո առաջ...
     Չկաս...ու ձեռքերս էլ չեն դողալու արտաբերած խոսքերիցդ, ու մարմինս էլ չի թուլանալու պատկերդ աչքերիս առաջ հայտնվելուն պես...
     Չկաս...ու ես էլ առաջվանը չեմ...այն անհոգ ու նվիրվող էակը, որ թերևս պատրաստ էր ամեն հնարավոր և անհնարին քայլերի` միայն թե տեսներ ժպիտ շուրթերիդ, միայն թե լսեր իրենով հպարտացող Քո արտահայտությունները...
    
Չկաս...իսկ ես այնպես էի հավատում, ուղղակի հավատում` մաքուր և անկեղծ իմ այդ հավատով, որ արդեն մռայլվել է այս անիմաստ գիշերներում....
     Չկաս...իսկ ես այնպես էի Սիրում, ուղղակի սիրում` լիաթոք ու պարզ իմ սիրով, որ երևի Քեզ քիչ էր թվում....
    
     Չկաս....ու միգուցե երբեք չլինես...ու միգուցե ես դադարեմ Այն լինել...
     Չկաս...ու միգուցե ես դադարեմ, ես սովորեմ կիսատ ապրել....

    
     Աղբյուրը` http://ahb171091.blogspot.com/2012/03/blog-post_5207.html
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
6082 | 12 | 0
Facebook