Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եթե միայն իմանայիր...

23:02, կիրակի, 11 նոյեմբերի, 2012 թ.
Եթե միայն իմանայիր...

Եթե միայն իմանայիր, թե ինչքան բան կարող ես փոխել վերադառնալով, թե ինչքան բաց թողած անդունդներ կարող ես լցնել Քո վերադարձով, Քո մեկ ժպիտով...

Սարսուռով է պատվում մարմինս, երբ ստիպված եմ հասկանալու, որ ես անզոր եմ, որ ես չունեմ և ոչ մի հնարավորություն, որ միայն ինքդ ես ունակ դա անելու. չէ՞ որ այս կյանքում միայն Դու կարողացար ինձ հասկանալ այնպես, ինչպես ես էի ուզում... Լքվա~ծ անուրջներ...
     Եթե միայն իմանայիր, թե ինչքան վառ լույսերով կարող ես լուսավորել իմ օրերը Քո ներկայությամբ, թե ինչքան մաքրություն ու հանդարտություն կարող ես իմ մեջ սերմանել...Քեզ հետ գրված մի քանի բառն էլ բավական է ինձ` կյանքին այլ աչքերով նայելու, կյանքին ժպտալու, անհոգ զգալու...ի վերջո` Կյանքը Սիրելու համար... Բարություն, որ ծնվում է լոկ այն մտքից, որ կյանքիս մեկ օրն էլ Քեզանով լցվեց, որ կյանքիս մեկ օրն էլ ապրեց Քո ներկայությունը... Անսպա~ռ սպասումներ...
    
Եթե միայն իմանայիր, թե ինչքան «անհնարին»-ներ կարող ես «հնարավոր»-ի վերածել Քո ընկերակցությամբ, կողքիս գտնվելով, ինձ հասկանալով, թե ինչքան կիսատ մնացած մտքեր, խորհուրդներ, գաղտնիքներ կարող ես բացահայտել, հասկանալ, թե ինչքանով Դու դեռ չես ճանաչում ինձ, ինչքանով եմ ես տարբեր, երբ սիրտս իր ողջ տարածությամբ Քո սերն է իր մեջ կրում... Անբացարտելի~ հուզումներ...
     Եթե միայն իմանայիր, թե ինչքան գույներ ես ի զորու հաղորդել միապաղաղ ու մռայլ այս օրերին, թե ինչքան անիրական թվացող փակուղիներ ես ի զորու բացել, ինձ փրկել...Փրկել ուղղակի, միայնակ անզոր եմ արդեն... Անասելի~ դատարկություն...
     Եթե միայն իմանայիր, թե ինչքան կոտրված երազանքներ կարող ես վերականգնել, թե ինչքան սառած հույսեր, անհաս թվացող, անորոշությունից անզգա դարձած մտքեր կարող ես փրկել, ետ բերել, կյանքի կոչել...
     Կարծում էի` ժամանակը կօգնի վերագտնել ինձ, գտնել առանց Քեզ կյանքում առաջ շարժվելու ուղին, այն ուղին, որի սկիզբը ինքդ էիր դրել, այն ուղին, որ միայն մեկ նպատակ ուներ` Երջանկությու~ն... սխալվեցի... Ուղղակի~ ինքնախաբեություն...
     Եթե միայն իմանայիր, թե ինչքան կորցրած օրեր կարող ենք ապրել, թե ինչքան կորցրած ժամեր կարող ենք միասին անցկացնել, ուղղել այն դատարկությունը, որ այսքան ժամանակ լի է մեր օրերում, որ այսքան ժամանակ այդքան խոր անդունդ է առաջացրել մեր մեջ` ինձ օրեցօր տանջելով, իսկ Քե՞զ...Քեզ պարզապես հեռացնելով... Անորո~շ իրականություն...
    
     Եթե միայն իմանայիր, թե ինչքան բան ես ունակ փոխելու, թե ինչքան մեծ երջանկություն ես ունակ ինձ պարգևելու, ինչքան մեծ ջերմություն ինձ հաղորդելու...
    
     Եթե միայն իմանայիր...Ա~խ միայն իմանայիր, թե ինչքա~ն բան չգիտես...

    
     Աղբյուրը` http://ahb171091.blogspot.com/2012/04/blog-post_07.html
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
7473 | 2 | 0
Facebook