Ինչու՞ ես շտապում,
Իմ անհա~ս երազ...
Թող որ վայելեմ քեզ ևս մի անգամ,
Նրա ներկայությունը` ևս մի վայրկյան...
Այդ ու՞ր ես գնում,
Իմ հրա~շք երազ,
Օգնիր զգալ պահերն այն կորցրած,
Որ վերըստին համարեմ իմ կյանքը ստացված...
Երջանիկ եմ...
Այսպես գոնե ես երջանիկ եմ...
Քո ափերում ինձ հավերժ պահիր,
Քո արևները ինձ միշտ պարգևիր...
Իմ անդա~րձ երազ...
Այդպես միˊ շտապիր,
Ես դեռ քեզանից ավա~ղ չեմ հոգնել...
Նրանի~ց... Գոնե դու ինձ մի զրկիր...
Երկրորդ կորստին ես չեմ դիմանա...
Այդ իրականը ես չեմ հասկանա,
Իմն է Նա այստեղ... ցավոք, լո~կ այստեղ...
Նրանն եմ ես` այժմ և հավե~տ...
Այցելիˊր ինձ, իմ հրա~շք երազ,
Անդարձ առ ինձ թևերին քո ջերմ,
Իմն է Նա այստեղ...
Ավա~ղ...լոկ այստեղ...
Նրանն եմ ես` այժմ և հավե~տ...
Աղբյուրը`
http://ahb171091.blogspot.com/2012/04/blog-post.html