Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՆԱ...

23:28, կիրակի, 14 հոկտեմբերի, 2012 թ.
ՆԱ...
     Նա ինձ երջանկություն ապրել սովորեցրեց, տվեց ինձ կյանքի բազում խորհուրդներ, որոնք ես ամեն քայլափոխիս հիշում եմ այժմ ու կիրառում...
     Նա օգնեց ինձ առավել պիտանի զգալ, գնահատեց այն ամենը, ինչը շատերի համար անգամ նկատելի չէր...
     Նա ինձ տվեց հասկացողություն, թե ինչքան բարիություն ու հանգստություն կա իմ ներսում, երբ կողքիս էր, երբ տալիս էր այդ ժպիտը, որ գալիս էր այն մտքից, որ ես արտասովոր եմ, այնքան լավը, որ հատկապես ինձ է ընտրել...
     Նա սովորեցրեց կյանքում առաջ գնալ, չնահանջել երբեք, ծնկի չգալ, կանգուն մնալ բազում իրավիճակներում, որովհետև ես արժանի եմ լավագույնին...
     Նա օգնեց ուժեղ դառնալ, որ հետագայում հանդիպող դժվարությունների դեմ պայքարեմ անվախ, գնամ բարձունքներ...
     Նա փոխեց իմ աշխարհը, լցրեց այն գույներով, իմաստներով, որոնք մինչ այդ ինձ հարազատ չեն եղել երբեք...
    
     Նա սովորեցրեց առավել հարգել ինձ, բացեց հոգիս այն չափ, որ ինքս ինձ անգամ դժվարացա ճանաչել...
     Նա լցրեց իմ կյանքը խեղդելու չափ հասնող երջանկությամբ, արտասովոր ու թեթև զգացողությամբ, երբ ամեն ինչ հրաշալի է...
    
     Նա երբեք չխոսեց վշտի մասին, երբեք չլցրեց իմ առօրյան բացասական երևույթներով, երբեք...
     Նա նման չէր ուրիշներին, Նա Ուրիշ էր...Նրան ես Սիրում էի...
     Նրան ես կորցրեցի...
    
     Աղբյուրը` http://ahb171091.blogspot.com/2012/07/blog-post_16.html
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
6209 | 0 | 0
Facebook