Loading...

Articles

«Բանանցին» խնայեցին

00:50, Wednesday, 26 June, 2013
«Բանանցին» խնայեցին
     Երևանի «Բանանցը» թեպետ եզրափակեց ֆուտբոլի Հայաստանի հերթական առաջնության մրցաշարային աղյուսակը, սակայն հաջորդ մրցաշրջանում էլ հանդես կգա բարձրագույն խմբում: Այդ մասին տեղեկացնում է մայրաքաղաքային ակումբի պաշտոնական կայքը: Նշվում է, որ ուժեղների խմբում թիմի գրանցումը պահպանելու որոշում է կայացրել ՀՖՖ գործկոմը: Ըստ էության, այդ կառույցը զրկված էր այլընտրանքից, քանզի առանց այն էլ դժվար է պատկերացնել, թե ինչպիսի կազմ ու քանի մասնակից կունենա երկրի հերթական առաջնությունը: Որոշ տեղեկություններով՝ գործունեությունը դադարեցրել է Դիլիջանի «Իմպուլսը», իսկ մի քանի այլ ակումբներ էլ ֆինանսական խնդիրներ ունեն: Այդպիսով, վերջին ավելի քան 10 տարիների ավանդույթով առաջնության վատագույն թիմը, մարզական սկզբունքներին հակառակ, չի հայտնվի ավելի ցածր խմբում:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2851 | 0 | 0
Facebook