Loading...

Articles

Մխիթարյանը ուղեվորվում է Անգլիա

00:33, Tuesday, 18 June, 2013
Մխիթարյանը ուղեվորվում է Անգլիա
     «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» -ի հաղորդմամբ՝ Հենրիկ Մխիթարյանը առաջիկա երկու օրերին բուժզննում կանցնի անգլիական «Լիվերպուլում»: Այդ մասին գործակալության թղթակիցը տեղեկացել է Դոնեցկի «Շախտյորի» իր աղբյուրներից: Նշվում է, որ Մխիթարյանը շտապ մեկնել է Անգլիա, սակայն պայմանագրի կնքման մասին բրիտանական կողմը պաշտոնապես կհայտարարի շաբաթվա վերջին: Ընդ որում, «Լիվերպուլը» շուրջ 30 մլն. եվրո կվճարի ուկրաինական ակումբին: Նկատենք, որ վերջին օրերին գործարքի արժեքի վերաբերյալ տարբեր թվեր են շրջանառվում, այնպես որ սպասենք ստույգ տեղեկությունների: Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Մխիթարյանը դարձավ Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուն ու ռեկորդակիրը, ինչպես նաեւ՝ այդ երկրի եռակի չեմպիոն ու գավաթակիր: Այդ ընթացքում նա 41 խաղում 29-ը գոլ է գրանցել իր հաշվին: - See more at: http://www.pastinfo.am/hy/node/16799#sthash.jAPVaTwi.dpuf
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3524 | 0 | 0
Facebook