Loading...

Articles

Հանուն հայրենիքի գիտակցաբար նահատակված պատանի իրանցին՝ Մոհամմեդ Հոսեին Ֆահմիդեն

17:06, Wednesday, 15 May, 2024
Հանուն հայրենիքի գիտակցաբար նահատակված պատանի իրանցին՝ Մոհամմեդ Հոսեին Ֆահմիդեն

Նա ծնվել է 1967 թվականին, Թեհրանից 150 կմ հարավ-արևելքում գտնվող Կում քաղաքում, կրոնավորի ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել հայրենի քաղաքում: Այդ տարիներին էլ Իրանում ցույցեր են սկսվել շահական վարչակարգի դեմ, և 12-ամյա Մոհամմադ Հոսեինը մասնակցել է այդ ցույցերին: Դեռ տասնմեկ տարեկան չդարձած պատանին գաղտնի տարածել է իմամ Հոմեյնիի գրվածքները, ներկա է եղել երկարատև վտարանդիությունից հետո 1978 թվականին Իրաք ժամանած Հոմեյնիի քարոզին, որը տեղի է ունեցել Թեհրանի գերեզմաններից մեկում: Մինչև 1979 թվականի աշունը մասնակցել է իսլամական հեղափոխության ցույցերին: Իրանա-իրաքյան պատերազմն սկսվելուց առաջ նա արդեն իսկ զինվորագրվել է: Այնուհետև, երբ Իրաքը պատերազմ է հայտարարել Իրանին, նա զինվորական վարժանքների է մասնակցել, որպեսզի կարողանա զենք գործածել և օժանդակել իրաքյան բանակի հարձակումից «սրբազան պաշտպանության համար» կամավորների հավաքագրմանն ու մարտադաշտ ուղարկելուն: 1980 թվականի հունվարին նա գնացել է Քերմանշահր, սակայն քաղաքի կայազորի հրամանատարությունը, նկատի առնելով նրա անչափահասությունը, նրան թույլ չի տվել ռազմաճակատ հասնել: Բայց նրա համառ հաստատակամությունը կոտրել է հրամանատարության դիմադրությունը, և նա մարտադաշտ է հասել: 3-4 ամիս անց նա վիրավորվել է և հոսպտալացվել: Բուժվելուց հետո նորից մեկնել է Քերմանշահր:

1980 թվականի հոկտեմբերի 30-ին Մոհամմադ Հոսեինը նկատել է դեպի Կուտ Շեիկ բնակավայն անարգել ընթացող իրաքյան հինգ տանկ, քանի որ իր մարտական ընկերներն վիրավորված են եղել: Այդժամ նա իր մարմնին կապել է նռնակներ պարունակող մահապարտի գոտին ու վազել է տանկերին ընդառաջ: Հակառակորդը կրակել է նրա ուղղությամբ, բայց նա շարունակել է առաջ ընթանալ: Ի վերջո հասել է տանկերից մեկին ու նետվել է դրա տակ: Տանկը պայթել է: Իրաքցիները կարծել են, թե մարտադաշտն ականապատված է և դադարեցրել են առաջխաղացումը:

Հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսին թաղել են Թեհրանի գերեզմաններից մեկում:

Ավելի ուշ «Իրանի Իսլամական Հանրապետության ձայն» ռադիոկայանը հեռարձակել է այաթոլա Հոմեյնիի ճառը՝ նվիրված Իսլամական հեղափոխության 2-րդ ամյակին: Այդ ճառում Հոմեյնին պատանի նահատակին ազգային հերոս է հռչակել ու հայտարարել է. «Մեր ուղեցույցն այս տասներեքամյա պատանին է, որի սրտի քաջությունը բառերով անարտահայտելի է. նա գոտուն ամրացված նռնակներով նետվել է թշնամական տանկի տակ ու պայթեցրել այն՝ կանգնեցնելով նրանց առաջխաղացումը»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
669 | 0 | 0
Facebook