Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երեկը չգիտեր, որ վաղն այսօր է լինելու…….

14:24, շաբաթ, 09 մարտի, 2013 թ.
Երեկը չգիտեր, որ վաղն այսօր է լինելու…….

Ամեն տարի կարմիր վարդեր էինք դնում եղեռնի զոհերի հիշատակին…երեկ ես չգնացի այնտեղ, վարդերն այդպես էլ մնացին ծաղկավաճառի մոտ…

Այսօր այդ վարդերը ես քեզ եմ բերում…

Անձրևում էր՝ մռայլ ու ցուրտ եղանակ էր….շտապում էի դեռ այնքան բան կար անելու...մտքումս հաջորդաբար շարում էի հետագա անելիք գործողություններիս շարանը …..հեռվից նշմարեցի ծանոթ դիմագծերը. մետրոի մոտ կանգնած հեռախոսով խոսում էր....Աստված իմ, որքան էր մեծացել, հոգնատանջ տեսք ուներ….մի տեսակ խղճացած…ժպտում էր զրուցակցին, բայց աչքերը ….հայացքը լալիս էր ….քայլում էի ընդառաջ …սպասում էի՝ կորսամ հայացքը ու ինքն իր ՙՙբարև՚՚-ով ամեն ինչ կհարթի …մտքումս հաշվում էի մեզ մոտեցնող վարկյաններն ու քայլերը….. քայլերս կանգնեցին կողքին…մի վարկյան գեթ … ահավոր երկար ու ձիգ վարկյան հավերժություն թվալու չափ անվերջանալի….. հայացքն այդպես էլ մնաց հեռվում սևեռված….

….անցա կողքով, որպես մի անծանոթի, անցա, բայց այնքան ասելիք ունեի…դեռ պատրաստ չէի՞, թէ՞ եսասիությունս էր խոսում…արդարացա ինքս իմ առջև՝ դեռ մի ամբողջ կյանք կա առջևում, դեռ կխոսենք ու ամեն ինչ կհարթվի…

Բավականին ժամանակ էր, ինչ դադարել էինք մտերիմ լինել, վիճաբանությունը խորն էր ու մեկընդմիշտ բաժանող…

Այդպես էլ չկարողացա ներել քեզ, ինձ պաշտպանելու, ու սխալ քայլերից հետ պահելու համար…չկարողացա կյանքում առաջին քայլերս անելուց ու սայթաքելուց կողքիս կանգնած լինելդ ու վեր բարձրացնելդ հանդուրժել, չէի հասկանում քեզ, արարքներիդ իմաստը……սիրահարված էի…խելակորույս քայլերիս շարանում ինձ կորցրած գնում էի կործանման գիրկը, ուզում էի գիտակցելով ու չգիտակցելով հանդերձ խորտակել կյանքս թվացյալ երջանկության ծովում ……ու պետք չէր ինձ քո փրկողակը… աչքերս բացելու համար ատում էի քեզ… լավ գիտակցում էի, որ խոսքերիդ մեջ ճշմարտություն կա…բայց սիրտս չէր ուզում լսել ուղեղիս ձայնը, առավել ևս՝ քո սթափեցնելու փորձերը … իրականում ասելու շատ բան կա………..ուշացել եմ…
     Չէ այսօր չէ, որ հասկացել եմ սխալս, դեռ երեկ էլ էի պատրաստ խոսել…բայց երեկը չգիտեր, որ վաղն այսօր է լինելու…….

Կիրակի առավոտները սիրում եմ երկար քնել…

Այսօր չկարողացա..դեռ մթնշաղ էր, պտտվում էի սենյակում…տեղս չէի գտնում…ականջներս աստիճանաբար ընտելանում էին արթնացող քաղաքի աղմուկին…. …հեռախսը զնգաց, զարմացա, ո՞վ կարող է լինել այսքան շուտ...միայն թե աշխատանքի չկանչեն…

-Ալո…..լռում էին…չէին խոսում միայն ծանր շնչառություն էր լսվում…մտածեցի խաղում են անջատեցի, չէի հասցրել հեռախոսը ցած դնել ու նորից զանգ…այս անգամ ավելի խիստ, ավելի սառսռեցնող…մի տեսակ վախեցնող…կորուստի հոտով…

Վերցրեցի լսափողը, մեր ընդհանուր ծանոթն էր….…………..հասկանում էի, որ ինչ-որ բան է եղել…որ ասվելիք բառերը մահու չափ խոցելու են հոգիս…մտքումս աղերսում էի, որ լռությունը չնահանջի ու բառերը պարտված մնան …

-Արմանն այլևս չկա…2 ժամ առաջ ավտովթարից մահացավ…

Քարացան բոլոր շարժումներս, լռեցին ասվելիք բառերս… Հեռախոսիս ազդանշաները ցավեցնելու աստիճան տանջում էին փախուստի պատրաստ հոգուս….զգում էի, որ փախուստն անիմաստ է ……….. ցավից թաքնվելու փոքրիկ անկյուն անգամ չկա այս մեծ աշխարհում….որ նրա համար սրտումս հատկացված անկյունն այսուհետ ցավով է լցվելու……..որ մեղքիս բեռը ծանր է ու մեկընդմիշտ……………որ այլևս ոչինչ չեմ զգում…

Ծաղիկներս չեն թեթևացնում ցավս…..

Գալիս եմ քեզ տեսության, այս անգամ արդեն ես եմ բերում քեզ կարմիր վարդեր: Ախր դու դրանք այնքան էիր սիրում….

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
6319 | 2 | 0
Facebook