Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

...............

22:42, հինգշաբթի, 14 փետրվարի, 2013 թ.
...............
     Արի, անձրև՜, թափվիր այս ամայի փողոցում, մաքրիր ու տար մայթերից ծորացող թախիծը: Ուզում եմ, շատ եմ ուզում, որ գաս ու թափվես դանդաղ...կաթաս հոգնած դեմքիս, հպվես՝ նրան տեսնելու ցանկությունից այրվող աչքերիս, հետո...հետո ծորաս կարոտից դողացող շուրթերիս...Ուզում եմ մարես հոգիս այրող հրդեհը, անձրև՜, ուզում եմ տանես հուշերը ու թողնես ինձ այս ՙՙանջատում՚՚-ով լցված օդում:
     Բայց...դու լալի՞ս ես ...լալիս ես իմ բախտի համա՞ր...հասկանում եմ, որ անզոր ես: Պարզ գիտակցում եմ, որ մահն անգամ ի զորու չէ տանել աչքերիս այն թախիծը, որ կոչվում է ՙՙհիշողություն սիրելիի մասին՚՚:
     Գիտե՞ս, անձրև...տարիները կտանեն իմ փայլը, բայց աչքերիս թախիծը՝ երբեք: Լսու՞մ ես, անձրև՜, երբեք ...
     Երբ մահն անգամ այցելի, իմ ցաված ու հոգնած սրտում կքարանա միայն ՆՐԱ անունը: Իսկ կարոտից հոգնած իմ աչքերում կսառչի թախիծը՝ ՙՙհիշողությունը սիրելիի մասին՚՚:
     Իմ խեղճ աչքեր, մինչ իմ մահը, պիտի գրկած տանեք այս գրավիչ, բայց ծանր թախիծը....
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4342 | 0 | 0
Facebook