Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

կանգ առ

20:24, ուրբաթ, 03 հունվարի, 2014 թ.
     ... կանգ առ... դու փշրում ես երազանքներս....ետ դարձիր տանում ես սրտիս զարկերը, քանդում ես երազանքներս, ջնջում ես հիշողություններս...դու տանում ես վերջին ունեցածս թալանում ես թալանվածաիս...
     ետ արի...veradarcru արևս...
     ժպտա, ես այնքան թալանված եմ, որ ոչ մի թանկարժեք ու շքեղ առարկա չի կարող լցնել այս անծայրածիր դատարկությունը...
     բռնի ձեռքս, ես անկարող եմ ոտքի կանգնել առանց քեզ...
    
     ... կանգ առ... ես այլևս ի զորու չեմ դիմանալ քայլերիդ վիրավոր սրտիս վրայով....
     ...ախր քո իչին է պետք մաշված ու բզկտված սիրտս, ախր այն ոչինչով օգուտ տալ չի կարող քեզ.... արուքանված մսի կտոր, որ ինձ էլ այսուհետ հազիվ թե պետք գա....
     ...կանգ առ... դու այրում ես կամուրջները...
     ...կանգ առ... կանգնիր...
    
     ...գնա... ետ մի նայիր...հեռացիր անաղմուկ, տար վերջին ունեցածս, բզկտված ու անպետք սիրտս, այն այլևս պետք չէ, տար մեր անցյալը, անկեղծ ու հավատով լեցուն ժպիտներս, աչքերիս կարոտով լեցուն փայլը...հեռանալիս չմոռանաս հավաքել թափթփված վերջին հուշերը, անհեթեթ ու թերի մեր ապրածը, հեռանալիս չմոռանաս հավաքել վերջին մնացածը սենյակը լցնող վերջինը՝ օդը այս օդով լցված դատարկ տարածությունից զատ ոչինչ չունեմ...դա էլ տար, այն այլևս ինձ պետք չէ...տար ...ես արդեն խեխդվում եմ, օդը չի փրկում, գուցե քեզ ավելի պետք գա...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1668 | 0 | 0
Facebook