Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

...բացակա ներկայության ու ներկա բացակայության մեջ…

20:48, երկուշաբթի, 17 հունիսի, 2013 թ.
...բացակա ներկայության ու ներկա բացակայության մեջ…
    
    
    

Դադարում եմ սոցցանցեր այցելել ... դու այնտեղ չես, քո բացակայությունը բզկտում է նյարդերս…խեղդում հուսահատությանս վերջին ճիչերը…զրկում սրտիս զարկերից… բացակայությանդ աղմուկը խլացնող է` ինչպես լռությանդ ճիչը ներկա գտնվելուդ պահերին… ապրեցնող ոչինչ չկա քո բացակա ներկայության ու ներկա բացակայության մեջ… փախուստն անխուսափելի է… մինչ ուժեղ երևալու գաղափարը դեռ պահում է պայքարելու համար…դեռ այստեղ եմ…այս անջատումով ու բացականերով լի սենյակում…նստած «վայելում եմ» լռությանդ աղաղակներով լի դատարկությունս, ոտնաձայներդ միջանցքում վկայում են իրական լինելդ` ապացուցելով, որ մտացածին չես, քեզ չեմ հորինել, այնինչ սենյակում երկուսով ենք ես ու իմ մենությունը` առանց քո ցավեցնելու աստիճան ցանկալի բացակա ներկայության … քայլերիդ հանգրվանը կողքի սենյակում վերջակետեր է դնում սրտումս դաջված այդքան սիրելի կախման կետերի փոխարեն, իսկ ծիծաղիդ հոգի կեղեքող արձագանքը խեղդում է հավատիս վերջին բազմակետերը իր շեշտերով…խեղդում է շեշտելով…


    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4286 | 0 | 0
Facebook