Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ժպտում եմ

21:43, ուրբաթ, 01 նոյեմբերի, 2013 թ.

Ժպտում եմ....կարոտում եմ մահու չափ, կարոտում եմ քեզ քո իսկ կողքին...նախանձում եմ իրերին, երևույթներին` ուշադրությունդ գրավելու ու հպումներիդ արժանանալու համար...կարոտում եմ նախկին քո տեսակին...կարոտում եմ ջերմ ձեռքերիդ...լռում եմ..լռում եմ քո մասին...լռում եմ լռությանդ ճիչը խլացնելու համար...լռում եմ լռությունդ չխաթարելու համար...քայլում եմ...քայլում եմ քո քայլերին համընթաց...բայց ոչ առաջ` հետքայլերով... քեզ ինձնից բաժանող ու անջատող քայլերով քայլում եմ քեզ հետ...քեզ մենակ չթողնելու համար...ինձնից հեռանալում օգնելու համար...աղոթում եմ.. աղոթում եմ ոչ «Մեզ» համար...աղոթում եմ «Ձեզ» համար...դողում եմ...դողում եմ բախտիդ համար, մենակ ու մերժված չմնալուդ համար....վախենում եմ...վախենում եմ ինձ պես կոտրվելուդ ու չսիրվելուդ համար...ժպտում եմ, ժպտում եմ ցավս թաքցնելու համար...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4499 | 0 | 0
Facebook