Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հարազատ ու հոգատար մոր սնահավատության զոհը

14:20, չորեքշաբթի, 01 մայիսի, 2024 թ.
Հարազատ ու հոգատար մոր սնահավատության զոհը

Նկարի երիտասարդ կինը Ջին Հարլոուն է՝ 20-րդ դարասկզբի ամերիկացի կինոաստղը և 1930-ականների սեքս խորհրդանիշը: Մազերի գույնի պատճառով «Պլատինե շիկահեր» մականունն ստացած դերասանուհին ապրել է ընդամենը 26 տարի (1911 - 1937), և այդ ընթացքում հասցրել է երեք անգամ ամուսնանալ: Նրա երկրորդ ամուսնությունը ողբերգությամբ է ավարտվել. ամուսինը՝ պրոդյուսեր Փոլ Բերնը, ամուսնությունից երկու ամիս անց ինքնասպանություն է գործել, իսկ Ջինի վաղաժամ մահվան մեջ մեղքի ծանրակշիռ բաժին է ունեցել իր հարազատ մայրը: Քանզի երջանիկ չի եղել մոր ամուսնությունը, նա իր ամբողջ ուշադրությունը նվիրել է դստեր դաստիարակությանը, մանավանդ որ մանկության տարիներին Ջինը տառապել է մենինգիտով և թույլ առողջություն է ունեցել: Նույնիսկ հասուն տարիքում նրան ընտանիքում «բեյբի» են անվանել:

Երբ դերասանուհին վարակվել է գրիպով և վիճակն օրեցօր վատացել է, սնահավատ մայրը, ելնելով իր կրոնական համոզմունքներից, մերժել է ամեն տեսակ խնամք՝ բացի աղոթքից, որը, բնականաբար, դերասանուհուն չի փրկել:

Նկարում՝ Ջինան և մայրը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
555 | 0 | 0
Facebook