Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՙՙՈչինչ՚՚

19:15, շաբաթ, 23 մարտի, 2013 թ.
ՙՙՈչինչ՚՚
     Չեմ ուզում դառնամ ես քեզ մի ընկեր, որ գաս ու պատմես քո սիրո մասին, գովես ուրիշի աչքերը մութ, տարվես նրանցով ու ինձ էլ փորձես տանել նրա մոտ: Չեմ կարող դառնալ քեզ համար օտար, որ գաս ու անցնես, ասես չգիտես ով եմ եղել ես կամ ով եմ հիմա քեզ համար մնում: Չեմ ուզում դառնալ քեզ համար ՙՙոչինչ՚՚, որ կամ, թե չկամ ոչինչ չի փոխի: Ցավում է սիրտս, որ գալիս ու ժպտում ես, բայց ոչ ինձ, այլ թիկունքից ժպտացող ստվերին այն լոկ, որ տանջում է քեզ ու տանում հեռու, ուր ոչինչ չկա: Իսկ այդ ՙՙոչինչ՚՚-ը հիմա քո առաջ կանգնած նայում է մութ աչքերիդ մեջ, փնտրում է մի չնչին ՙՙոչինչ՚՚, այնինչ չկա ոչինչ-ոչինչ, անգամ չնչին ՙՙոչինչ՚՚ չկա քո մութ աչքերում...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3901 | 1 | 0
Facebook