Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պարզապես ապրել եմ ուզում

00:03, ուրբաթ, 18 հունվարի, 2013 թ.
Պարզապես ապրել եմ ուզում

Դու ուշացել ես: Սերս վաղուց մահացել է իմ ցաված սրտում: Ես…ես խեղդամահ արեցի նրան: Նայեցի լացած աչքերին ու …ու դաժան մարդասպանի պես զրկեցի ապրելու իրավունքից: Սպանեցի դեռահաս սերս ու թաղեցի անցյալիս մոխրացած հուշերում: Թաղեցի…թաղեցի իմ իսկ փայփայած ձեռքերով: Իսկ արցունքներս վերջին հրաժեշտի խոսքեր շշնջացին՝ ներում հայցելով իմ փոխարեն: Ներիր, սիրելիս, դու էլ չկաս, դու մահացար սիրուս պես: Ես հոգնել եմ տառապելուց….Վերջ ցավերին…ուզում եմ երջանիկ լինել….պարզապես հանգիստ ապրել եմ ուզում…առանց տանջանքների ու արցունքների:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5006 | 1 | 0
Facebook