Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այսօր ու այսուհետ ամեն օր

18:34, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2013 թ.
    
    

Օրերիս հետ փորձում եմ ըմբուռնումով մոտենալ արարքներիդ, փորձում եմ ամեն մտածված ու չմտացված քայլերդ արդարացնել ...պատճառներ եմ գտնում, քեզ ճիշտ ու մինչդեռ ինձ սխալ ներկայացնլու համար...ամեն օր յուրովի եմ սիրում ու ատում քեզ...ամեն օր մի քիչ շատ մի քիչ քիչ` խելագարության աստիճանի հասցնող կրքով ու այրող սառնությամբ` անդունդից վեր հանող ու բարձրունքից անդունդ նետելու պես փրկող ու կործանող սիրով... Ամեն օր նոր աչքերով ու նույն սիրով եմ ատում քեզ... նոր քայլերով ու նույն ատելությամբ եմ սիրում քեզ....ամեն օր նույն ու նորովի...

Մեր կարճատև կյանքի երկար տարիների ցավեցնելու աստիճան կարևոր ու անհեթեթ ապրած օրերի փորձն այնքան տարբեր է, որ հակառակ բևեռի պես ձգվում ես դեպ ինձ ու այնքան նման, որ ոչնչացումից փրկություն աղերսող տեսակի պես վանվում` նախընտրելով սեփական գոյության անհեթեթությունը անհեթեթ գոյությունից...

... այսօր...

...այսօր ես ընտրում եմ երրորդ տարբերակը, այսօր ես ընտրում եմ գոյությունը` թողնելով քեզ քո անհեթեթության հետ...

Ամեն օր, բայց ոչ այսօր...այլևս ջերմացնող չէ սառը աչքերիդ փայլը և լռությունդ անգամ անիմաստ ու դատարկ է...
     ...այսօր ցանկալի է քո բացակայությունը...
     ...այսօր չեմ սիրում քեզ...
     ...այսօր և այսուհետ...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4466 | 0 | 0
Facebook