Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինձ չհավատացիք, որ գրող եմ...

Рубен Севаян
Հեղինակ`
Рубен Севаян
17:33, երեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2016 թ.
Ինձ չհավատացիք, որ գրող եմ...
    
    

Ինձանից խարդախությամբ գողացված, իմ աշխատանքի և մտքի արդյունքներով` քեֆ, ուրախություն ես անում, տան "ռեմոնտ" անում, նոր մեքենա գնում, ճժերին թանկ նվերներ առնում, էմիրատներ գնում, իմ հաշվապահին թանկ դուխի նվիրում, նոր կաֆե- մաֆե բացում, իսկ ես անսպասելի հարվածից ու դավաճանությունից, մոլորությունից, անզորությունից, հուսահատությունից, որ չունեմ քո նման` Իշտարյանի նման համագյուղացի և թաղեցի, որի անունից խոսելիս` կանաչ լույսեր վառեցի քո առաջ և լայն ճանապարհներ բացեցի անտառների մեջ, իսկ հիմա` կիսաքաղցած ու ամոթից, չգիտեմ, սիրտս սփոփելու համար, վիրավորանքս զսպելու, թաքցնելու համար, ի՞նչ տողեր գրեմ ֆեյսբուքի իմ պատին, որ իրեն հարգող, Իշտարին հարգող, Իշտարյանին անկեղծ հարգող իշտարցին, երբ մի օր կարդա, ամո'թ չզգա, ախորժակը չփակվի', կիսաքաղց չմնա', որ կա քո նման իշտարցի, որն ինչքան է անցել մարդկության, ագահության, ողջախոհության չափ ու սահմանը, և չճանաչելով մարդուն և չհավատալով մարդու ահազանգերի'ն, զգուշացումների'ն, որ չի սթափվել, չի կանգնել չարագործության կեսից, նույնի'սկ չի կանգնել վերջում... որ մարդը վերցնում, և "առաջի ձեռք ", այդ մասին համաշխարհային համացանցում է գրում` հանձնում տիեզերքի ընթերցանության...

Ինձ չհավատացիք, որ գրող եմ... կարծեցիք թե, Ռուսաստանի լավագուն ասֆալտ թափո՞ղն եմ միայն` գլուխս կախ, սուսուփուս ասֆալտ եփո՞ղն եմ, աշնան խոստացած կարտոլով վարձատրվող, հացփորով բանող, մանկամիտ, մաքուր, մաքուր մտքով, մաքուր հոգով, միլիոնների միջից, աշխարհի միլիարդանոց անուդարձից խաբար չունեցող, մոլորյալ, մուֆթա, ձրի գտած, անգլուխցավանք, առանց քիթ ու մռութի, առանց մունաթի, շուտ հավատացող, շուտ խաբվող` ձեր շահած "լատարե՞ն" եմ:
     Չհավատացիք, որ գրող եմ...կարծեցիք միայն` քարը գլորես` հետևից գնացող, թասիբի, խաթրի համար, բարություն անելու համար, մեկ հատիկ կանգնած ... հարևան գյուղի Մշո ծռերի սահմանափակ երևակայության ու մտքի` ռանջբար ծռերի՞ց եմ...
     Կարծեցիք ճահիճի միջով անցնող, ձորերի պռկին կպած, նոր և առաջին անգամ արահետ բացելով, ձեր ցորենը մաքուր ձևով, միայն` վստահելի զդո՞ղն եմ, ալյուր աղացո՞ղն եմ, պարկերը տանող- բերող բեռնակի՞րն եմ, դուք էլ փախլավան` միայնակ ուտո՞ղն եք, դուք էլ ձեր աշխարհի շալակն ելնո՞ղն եք, ես էլ էդ աշխարհը շալակած տանո՞ղն եմ...
     Կարծեցիք` 1828 թվականներին, մեր գյուղի պապերի, ձեր գյուղի պապերին արած մարդկության, թասիբի շարունակություն եմ անո՞ւմ... էլի անեմ... էլի անեմ... բա'յց... բա'յց...
     Չհավատացի'ք, որ գրո'ղ եմ... գրողը տանի'...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4126 | 0 | 0
Facebook