Ինձ չհավատացիք, որ գրող եմ...
17:33, Вторник, 13 Сентября, 2016 года
Нравится
1
Не нравится
0
4134 | 0 | 1 | 0
Ինձանից խարդախությամբ գողացված, իմ աշխատանքի և մտքի արդյունքներով` քեֆ, ուրախություն ես անում, տան "ռեմոնտ" անում, նոր մեքենա գնում, ճժերին թանկ նվերներ առնում, էմիրատներ գնում, իմ հաշվապահին թանկ դուխի նվիրում, նոր կաֆե- մաֆե բացում, իսկ ես անսպասելի հարվածից ու դավաճանությունից, մոլորությունից, անզորությունից, հուսահատությունից, որ չունեմ քո նման` Իշտարյանի նման համագյուղացի և թաղեցի, որի անունից խոսելիս` կանաչ լույսեր վառեցի քո առաջ և լայն ճանապարհներ բացեցի անտառների մեջ, իսկ հիմա` կիսաքաղցած ու ամոթից, չգիտեմ, սիրտս սփոփելու համար, վիրավորանքս զսպելու, թաքցնելու համար, ի՞նչ տողեր գրեմ ֆեյսբուքի իմ պատին, որ իրեն հարգող, Իշտարին հարգող, Իշտարյանին անկեղծ հարգող իշտարցին, երբ մի օր կարդա, ամո'թ չզգա, ախորժակը չփակվի', կիսաքաղց չմնա', որ կա քո նման իշտարցի, որն ինչքան է անցել մարդկության, ագահության, ողջախոհության չափ ու սահմանը, և չճանաչելով մարդուն և չհավատալով մարդու ահազանգերի'ն, զգուշացումների'ն, որ չի սթափվել, չի կանգնել չարագործության կեսից, նույնի'սկ չի կանգնել վերջում... որ մարդը վերցնում, և "առաջի ձեռք ", այդ մասին համաշխարհային համացանցում է գրում` հանձնում տիեզերքի ընթերցանության... Ինձ չհավատացիք, որ գրող եմ... կարծեցիք թե, Ռուսաստանի լավագուն ասֆալտ թափո՞ղն եմ միայն` գլուխս կախ, սուսուփուս ասֆալտ եփո՞ղն եմ, աշնան խոստացած կարտոլով վարձատրվող, հացփորով բանող, մանկամիտ, մաքուր, մաքուր մտքով, մաքուր հոգով, միլիոնների միջից, աշխարհի միլիարդանոց անուդարձից խաբար չունեցող, մոլորյալ, մուֆթա, ձրի գտած, անգլուխցավանք, առանց քիթ ու մռութի, առանց մունաթի, շուտ հավատացող, շուտ խաբվող` ձեր շահած "լատարե՞ն" եմ: |
+9 °C |
+9 °C
+19 °C
|
Завтра +20 °C |