Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տո դո՞ւ ես տաշիրցի

Рубен Севаян
Հեղինակ`
Рубен Севаян
22:48, կիրակի, 18 սեպտեմբերի, 2016 թ.
Տո դո՞ւ ես տաշիրցի
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Нас погубять - богатство без работы, бизнес без морали... Махатма Ганди Տաշիրցու քրտինքը որ ուտում ես, տարշիրցու ստեղծած, բերած, պահածը որ զավթում ես, տաշիրցու հանապազօրյա հացը, որ խլում ես` ինչ է թե պրեզիդենտը քո թաղեցի է` դրա համա՞ր ես տաշիրցի... Տաշիրցի հայ կնոջ, Սարատովի բարձրագույն ուսումնական հաստատություն կարմիր դիպլոմով ավարտած, հայ մայր և հայ տատիկի միլիարդից ավել գումարի` զդած, մաղած, լվացած, ալյուր աղացած ցորենից պատրաստած, պատրաստի հացը, որ մի ժեստով, մի ժեժտ խոսքով, քեզնով արեցիր` ինչ է թե պրեզիդենտի թաղեցին ես` դրա՞ համար ես տաշիրցի... Նա ալյուրը մաղեց, ձեր չխմազ ձևով կազմակերպած գործերի պատճառով, երկու տարի այդ գործով.... աշխատեց.... որ իր երեխաների և թոռների բաժին փախլավան թռցնե՞ս, տանե՞ս, դո՞ւ ուտես, քո երեխաների և թոռների հե՞տ ուտես, և հետո էլ, բաց երես, հպարտ, գլուխդ բարձր լինի, քո թաղեցի պրեզիդենտի անվան առաջ, որ էդքան ցորեն ու ալյուր տեղին - տեղին տեղավորեցիր, և քեզ պատվավոր ու մեծ մարդ զգա՞ս, քեզ տաշիրցի ներկայացնե՞ս... Տո դո՞ւ ես տաշիրցի, որ քո քաղաքում, մի քառակուսի մետր հող չկարողացար բերել քո Տաշիրի համար, բայց մեր քաղաքում` որի դարպասները քո առաջ ես բացեցի, իմ բերած հեկտարներով հողերը, դու հատուկ մանիպուլյացիայի և հոգեբանական մեթոդներով զավթեցիր - էլի քեզնով արեցիր և ինձ թողեցիր կոմբինատի դարպասներից դուրս: Իմ ընտանիքի կատարած աննախադեպ, քո Տաշիրի պատմության մեջ օրինակը չունեցող, այդպիսի գործ կատարել և հայ մնալու անդավաճան մեծությունը, խիղճ ու մարդկություն չունեցար գնահատելու, թողեցիր բախտի քմահաճույքին` պնդելով, որ այդպես է որոշել պրեզիդենտը, տո... պրեզիդենտը բա է՞դ մարդն է, տո, էդ է պրեզիդենտի թաղեցի լինելու քո շնորհքը, քո խիղճը, որ պրեզիդենտին ես մեղավոր հանում, նրա անունով պահկվում... Բա պրեզիդենտը է'դ մարդն է, տո... ո'ւրմն... աշխարհը 40 օր հետո պետք է պայթի' անարդարությանից, անարդարության իմ ուղղորդած վիբրացիաներից, աղետներ պետք է լինե'ն, ջրհեղեղնե'ր` նախազգույշացնող, պետք է պատերազմների և հեղաշրջումների ալիք բարձրանա, և երեք տարվա ընթացքում պիտի փոխվի սիստեմն ու սեփականատիրության օրենքը, որ էլի Պուշկինյան հեքիաթի հին կոտրված տաշտակը գա քո առաջ... տո բա ամոթ չես անում, խիղճդ "սավսեմ" շների առաջ ես գցել, "գցելը" մասնագիտության նոր մակարդակի վրա ես դրել, տո բա պրեզիդենտը էդ մտածողության ու խղճի տերն է, որ հսկայական վտանգավոր գործեր կատարած Տաշիրի Մեծագետ գյուղի հայ տատիկի թոռների բաժին փախլավան, տո աղանձն էլ հետը` ֆոկուսներով... բա կխլի, տո դո'ւ, որ քո պրեզիդենտին էդ մարդն ես ներկայացնում, քո մեղքը պրեզիդենտի վրա ես քցո'ւմ, դրա' համար ես քեզ պատվավոր տաշիրցի համարում, ու թվում է քեզ` թե թոզ փչեցիր աչքիս, ականջներիս խմորից զանգուլակներ կախեցիր ու մոռացանք` դու քո փախլավան բարով ծախսես, ես էլ գնամ ֆեյսբուքում նստեմ... Որ էդ պետության հացն ես ձրի ուտում` դու ես տաշիրցին, ու էն էլ վերի հարկի տաշիրցի, տո ում հացն ուտում ես` կե'ր, ով տալիս է` կե'ր, ով թողնում է ուտես` կե'ր, բայց ի՞նչ ես իմ քրտինքով շաղած հացը, տանում ~ ուտում... տո պրեզիդենտը ինձ չի էլ ճանաչում, ի՞նչ գիտի իմ մասին, գիտի՞, որ քաղաքի դարպասները ես եմ ներսից բացել... և ոչ թե դու ես պարիսպները մագլցել ու քաղաքը գրավել, տո պրեզիդենտն ինձ ի՞նչ իմանա, իմ մասին մի չնչին բան հայտնած լինե՞ք, թե չէ... Տո դո՞ւ ես տաշիրցի...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4308 | 0 | 0
Facebook