Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

"Տաշիր գետ" շարքից - Քեզ չներեցին

Рубен Севаян
Հեղինակ`
Рубен Севаян
19:48, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
"Տաշիր գետ" շարքից - Քեզ չներեցին
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    

Քեզ չներեցին, որ դու ազնիվ ես այդքան, մաքուր ձեռքերով, մաքուր սրտով, մաքուր գործ անող ես ու խելացի, հավասարակշռված, պարտաճանաչ, դրական էներգետիկայով լիցքավորված և թեթև ձեռք ունես, միամիտ ես, անկաշառ, անատկատ, հարգալից և նվիրված` գաղափարին, լավ ընկերոջը, մարդուն, երկրացուն:
     Քեզ չներեցին, չթողեցին առաջ գնալ, չթողեցին պրեզիդենտին հասնեիր, չթողեցին պրեզիդենտը քո, քո ընտանիքի կատարած գործերի մասին իմանար` ճիշտ լուծումներ, կարգադրումներ տալու համար` խուսափելու կրկնվող սխալներից և դառը հետևանքներից... և դա այն դեպքում, երբ "Ֆորբս" ամսագիրը գրում է, թե ինչպես է պրեզիդենտի դուստրն հեռախոսով բանվորների հետ կապ պահպանում, անձամբ ղեկավարում, հետևում և տեղյակ է գործի ընթացքին, թաքնված արգելքներին:
     Քեզ ոչ միայն չթողեցին պրեզիդենտին հասնեիր, նույնիսկ` քո ստեղծածից, քո բերածից էլ քեզ հեռացրին, խլեցին քո իրավունքը, գործի միջից հանեցին, փակեցին բոլոր ճանապարհները, անտեսեցին, ցրեցին չգնահատեցին քո կատարած գործերը, քո անկրկնելի ներդրումները, որովհետև այդպես նվիրված, այդպես ազնիվ, մաքուր, անկաշառ կարող էիր լինել նաև պրեզիդենտի նկատմամբ, և դու կարող էիր եղանակ փոխել, մթնոլորտ փոխել, օրինակ ծառայել...
     Նրանց թված, թե բոլոր ճանապարհները կարելի է փակել, լաբիրինթոսի վերածել, բայց ճշմարտության ճանապարհը փակողը, դեռ իր հացը հանգիստ խղճով և ներքուստ արժանապատիվ գոհունակությամբ չի ծամել...
     Ճշմարտությունը թևեր ունի:
     Ճշմարտությունը չգիտի ինչ է փակ ճանապարհներ և փակուղի, չգիտի կողմնապահ, շահատենչ, խտրականության սկզբունքով հորինած խաղի կանոններ:
     Ճշմարտությունը թռչել գիտի, և կան անշուշտ իրենց գործը, իրենց ապագան հարգող` ճշմարտությունը հարգող մարդիկ, ի տարբերություն սողացող ստի ու կեղծիքի, թեկուզ և քեզ չներեցին` քո ճշմարտության համար...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4374 | 0 | 0
Facebook