Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աղ ու հացով Տաշիրցին

Рубен Севаян
Հեղինակ`
Рубен Севаян
12:06, չորեքշաբթի, 03 օգոստոսի, 2016 թ.
Աղ ու հացով Տաշիրցին
    
    
    
    
    
    
    
    
    
    
    

Մեր քաղաքում մեզ խաբեցին, մանիպուլյացիայի ենթարկեցին, շահագործեցին, խարդախության զոհ դարձրին, իրենց ջրաղացին ջրկիր դարձրին, իրենց փուշ ու փոշոտ, ճանճ ու բոլոճով ցորենը մաղող, լվացող, ալյուր աղացող դարձրին` մի բաժակ աղանձով: Մի բաժակ աղանձով վարձակալական ցորյան դաշտերի հավատացյալ և ագռավներին խռիկ տվող դարձրին, օրենքի առաջ` թիրախ դարձրեցին, պատանդ թողեցին, ֆորպոստի վերածեցին, հիմարացրեցին, արհամարհեցին, երկրորդ սորտի մարդ համարեցին, երկրորդ սորտի` հայ, և առանց նամուսի, առանց աբուռի, առանց վերև- ներքև նայելու, առանց պրեզիդենտին հարգելու, առանց հայկական եկեղեցուն հավատալու, առանց մեծ ու փոքր, առանց տղամարդ ու կին նայելու, առանց պատիվ, հարգանք, հաց ու ընտանիք նայելու, առանց հայ ու թուրք նայելու, առանց Լոք, Կարճադոշ
     ու վարդավառ նայելու, ռուսական` օտար հողի վրա այդպես վարվեցին մեր հետ` իշտարցի "գաստալյոռները", ժուլիկները, անբան, բախտախնդիր, անլարախաղաց տափակ, խղճալի յալանչիները, իրենց` մեծապատիվ միլիոնատեր Հեկտորի մոտիկ, վստահելի, աջ ձեռք ներկայացվող, համարվող ու դրանով գոռոզացող, ուրիշներիս` վերևից նայելու իրավունքի մանդատ ունեցող, այդ ուժով, մտքով հոխորտացող, մեծապատիվ ընկերները:

Բայց ազնիվ մարդուն, խելքով, շնորհքով, չծախվող, հային չդավաճանող, երկրացու անվան թասիբին մինչև վերջ կանգնող, հազվագյուտ հանդիպող` մեծահոգի, բարեսիրտ, աղ ու հացով Տաշիրցին` մեր մեջ չսպանվեց:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4543 | 0 | 0
Facebook