Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տաշիրցի Լա-Դո յի "Աղոթքը"

Рубен Севаян
Հեղինակ`
Рубен Севаян
16:57, չորեքշաբթի, 06 հուլիսի, 2016 թ.
Տաշիրցի Լա-Դո յի "Աղոթքը"
     Աստված իմ, ես չեմ խնդրում անունս ամսագրի և կայքերի հարուստների ցուցակում լինի, շքեղ և թանկ ինչք ունենամ, ճոխ սեղաներ նստել, թանկ շամպայն հեղել` ես խնդրո'ւմ եմ, իմ վաստակած հանապազօրյա հացը ունենա'լ, իմ վաստակած հանապազօրյա հացը` խարդավանքով, խարդախությունով, խաբելով` ոտքերիս տակ փորելով, չխլեն, չգողանան` թուրքի մնան չտանեն,
     և իմ պատվի վարձքը ստանալ նրանցից, որոնց միլիոնների ինչք բերեցի սկուտեղի վրա, միլիոնների ցորեն-այլուր` իմ անունով մաքրագրված, ծածկագրված, սրբագրված...
     Աստված իմ, ում հարստություն, պատիվ, հարգանք, հաղթանակ բերեցի Տամբովի պես քաղաքում, որի " Тамбовский волк" անունից մարդիկ երկմտում էին առաջ գնալ... խնդրում եմ, որպեսզի նրանց չխեղդի խարդախության, խաբեբայության, անարդարության, ժլատության, ագահության օձը, և որ նրանք սեփական պատիվ և ինքնասիրություն ունենան` մարդկային վերաբերմունքս, ընկերությունս, մաքուր աշխատելու բարեխղճությունս և կարգապահությունս` չհամարեն թույլություն, չընդունեն որպես միամտություն, և չվիրավորեն իմ ինքնասիրությունը, չնվաստացնեն իմ կարևորությունը, արժանապատվությունը, գործարարի իմ բարի անուն ու հեղինակությունը, և իմ կատարած գործերին համապատասխան` համաձայն իրենց խոստացածի, համաձայն խոսացածի, գրված և չգրված օրենքի տրամաբանության, իրեն հարգող, հարգանքի արժան ամեն ազնիվ մարդու, մարդկային սկզբունքի`
     վճարեն Իմ Պատվի Վարձքը:
     Աստված,
     Եվ երբ դու տվել ես ինձ այս քաղաքում մեծ
     քայլեր անելու մենաշնորհ, ապա ինձ սովորեցրու նաև` իմ ստեղծածը պահպանելու, պաշտպանելու պայմանները թղթին հանձնելու արվեստը, և ոչ թե միայն, բարոյական, ընկերական և "տղայական" խոսքին վստահել, հավատալ...
     Եվ սովորեցրու ինձ, ընկերների մեջ սկզբում ճանաչել հուդաներին, երախտամոռներին...
     Սովորեցրու ինձ, որ երբ խորամանկ, շահամոլ մարդիկ սողալով ու սոված ներթափանցում են իմ կյանք, խոստումներով ինձ շահագործում, սովորեցրու ինձ լինել անհավատ` կեղծ հարգանքին, խոսքին, և համոզված լսել այն ներքին ձայնը, որ դու շնորհել ես ինձ... և սովորեցրու չնեղվել, չամաչել, սեփական շահը պաշտպանել` մանիպուլյացիաներից, կեղծ ախպերությունից, խորամանկ ընկերությունից...
     Եվ խնդրում եմ նորից` մեծ և մեծ ռիսկի քայլեր սովորեցնելու հետ, սովորեցրու նաև պայմանագիր գրելու արվեստը...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4425 | 0 | 0
Facebook