Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տաշիրցի Կենտավր

Рубен Севаян
Հեղինակ`
Рубен Севаян
10:16, չորեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2016 թ.
Տաշիրցի Կենտավր
     Ընդհանրապես ես տաշիրցի եմ, և որոշ տաշիրցիներ ինձ Տաշիրում տաշիրցի էին համարում, այն էլ` խելացի, հուսալի, մաքուր ձեռքերով` մաքուր գործ անող, (մաքուր` այսինքն անկաշառ, անատկատ) և նրանք խոստումով հույս տվեցին, երաշխավորեցին, որ իմ նմանը` կգնահատվի, արժանի կլինեմ պրեզիդենտին ներկայացվելու և ապագան իմն է նաև լինելու, այսինքն` դու մենակ "давай, вперёд, за Родину": Եվ ես էլ աշխատանքային ստրատեգիական խոշոր և կարևոր հաղթանակից հետո, նոր հաղթանակ էի բերում նրանց, բայց, երբ պրոբլեմային, բազմամիլիոնանոց գործերը բարեհաջող վերջացրի, հանձնեցի իրենց, և նույնիսկ` որոշ գործեր դեռ չվերջացրած, նրանց համար ես աստիճանաբար դարձա արդեն "Тамбовский волк", և սկսեցին թակարդներ լարել, չափառ կապել իմ դեմ, լաբիրինթոսի մեջ ինձ ուղղորդել` որ ես մոռանամ ինքս ինձ, մոռանամ իմ կատարած գործերը, չըմբռնեմ, չհասկանամ դրանց նշանակություն ու արժեքը, և իրենց ապաշնորհության պատճառով թույլ տված պրիմիտիվ սխալների բերած` ինձ բաժին հասած ծանր ու հսկայական հետևանքներն էլ` համարեմ "դիսկոմֆորտ"... Եվ բոլոր դեպքերում էլ, ուղղակի և անուղղակի ասաց` իմ կատարած գործերը, հենց այնպես նվեր թողեմ իրենց, կարծես ես պարտական եմ որպես` պարտականություն իմ կողմից, և ինչքան մարդ չիմանա այդ մասին, այնքան լավ...և մոռանամ իրենց ճամփան, իրենց հեռախոսի համարը, հոգնեմ, զզվեմ... ու գնամ, բայց այդ գործերը ես կատարել եմ մեր քաղաքում, մեր թաղում, ես ուր գնամ մեր քաղաքից, ես իրենց քաղաք չեմ գնացել, իրենց չեմ դիմել, իրենց քաղաքում չեմ կատարել, որ թևս թափ տամ և թողնեմ հեռանում.... իսկ հիմա, իրենց քաղաքում, իրենք արդեն ժամանակ չունեն ինձ համար... Ես անհասկանալի եմ արդեն նրանց համար... և այդ վերաբերմունքով ուզում են խամրել իմ փայլը, նվաստացնել իմ և իմ կատարածի մեծությունը, խզբզել իմ կարևորություն ու նշանակությունը, բթացնել իմ սուր, լուսավոր միտքը... Բայց թե ես հաստատ գիտե'մ, մարդի'կ գիտեն, քաղաքը գիտի', տիեզերակա'րգը գիտի` ո՞վ եմ ես` տաշիրցի', թե՞, "Тамбовский волк"... եվ ես այդպես դարձա Կենտավր, տաշիրցի Կենտավր` հրեշտակի և հրեշի միաձուլում...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7528 | 0 | 0
Facebook