Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես "Тамбовский волк"-ն եմ, բա դո՞ւ ով ես

Рубен Севаян
Հեղինակ`
Рубен Севаян
21:01, հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2016 թ.
Ես "Тамбовский волк"-ն եմ, բա դո՞ւ ով ես
     Ես "Тамбовский волк"-ն եմ, ով քո Իշտարին հսկայական կոմբինատ բերեց Տամբովում, հենց այն ժամանակ, երբ այն շատ էր կարևոր և պետք քո Իշտարն: Ես Իշտարին, Տամբովի նման քաղաքում, միայնակ, իմ խելքով, իմ շնորհքով` կոմբինատ բերողն եմ, հարյուր մարդու համար հաց վաստակելու հիմքեր դնողն եմ, ու... գործազուրկ մնացողն եմ: Կոմբինատը այն ժամանակ եմ բերել, երբ ոչ ոք նման գործարք չէր կարող կազմակերպել, չէր կարող գլուխ բերել, որովհետև` Կոմբինատ բերելը` թթու թան չէր, ամեն գլուխ գովան, իրեն խելացի, հարգված, համարող, հարուստ լինելու պատրաստ, հաբարդ մարդու բան չէր: Ես "Тамбовский волк"-ն եմ, ես Տաշիր գետի ափի մեծ գյուղից եմ, բա դու ով ես: Իշտարի համար` սովորական, շարքային մարդու տրամաբանությունից դուրս, ես հսկայական քանակության ցորեն` փուշ ու փոշուց, կեղտ ու ճանճից մաղեցի, լվացեցի, աղացի, ալյուրն առանց պակսորդի, մաքուր ձեռքերով և սրտով, երեք էշելոնով հավանական տիրոջն ուղղարկեցի... Ես երեք էշելոն ցորենից ալյուր աղացողն եմ` մի բաժակ աղանձով վարձատրված... Բա դու ով ես: Իմացար, ես ով եմ և ինչ եմ արել քո, և քո նմանների Իշտարի համար, Իշտարով ապրող, տուն - տեղ, նաֆար պահողների համար, և այդ բոլորի դիմաց` մի շնորհակալություն էլ չեն ասել Իշտարից, դեռ դժգոհ են, դժգոհ են ինձանից, աչք ունեն, լույս չունեն տեսնելու, չեն ուզում ինձ տեսնեն, չեն ուզում իմ հեռախոսազանգին պատասխանել, իմ գիրը կարդալ չեն ուզում, որովհետև հասկացան, որ ես վերջում համոզվել եմ, որ իրենք խաբեցին ինձ, իրենք Խարդախություն կատարեցին իմ և իմ հայ ընտանիքի նկատմամբ, և այդքանից հետո է՞լ պիտի միամտություն ունենան, խոսքեր ունենան, որ ինձ ինչ որ բառերի շարադրանք մոգոնելու- ասելու` "Մատյան ողբերգության" կարդացողի՞ս... և "Իշտարի Սարոյան եղբայրներ" շարքը գրողի՞ս... Բա, դու ո՞վ ես, և ի՞նչ ես արել Իշտարի ավելի հզորացման, հարստացման, հեղինակության համար` քո ստացած հնարավորության և հարստություն շինելու դիմաց, և ի՞նչ կանեիր Իշտարի համար` մի կտոր ձևական, սկզբնական հարգալից վերաբերմունքի և վերջում` մի բաժակ աղանձի դիմաց... Ես "Тамбовский волк"-ն եմ... բա դու ո՞վ ես... Տամբովում...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3349 | 0 | 0
Facebook