Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ասում են՝ սերը երկու տարի է ապրում

21:52, հինգշաբթի, 10 հունվարի, 2013 թ.
Ասում են՝ սերը երկու տարի է ապրում

Երկու տարի էր անցել….երկու տարի, երբ զանգեց ու մի շարք փոխկապակցված անորոշ բառերի շարանով հասկացրեց, որ այլևս չի սիրում, որ մոռացումը, որին այդքան չէր հավատում, ի երջանկություն իրեն, արդեն ժամանել է…ու այդքան տանջալից ու հոգի կեղեքող զգացմունքը մահացել է….հիմա մենակ չէ….մենակ չէ ասելով նկատի ուներ, որ արդեն իր կողքին ժպտացողը իրոք սիրում է….նախկինում էլ մենակ չէր…բայց ես այդպես էլ չկարողացա ժպտալ...

Բառերը դանդաղ ու հստակ հնչեցին, թեպետ կմկմում էր ու անորոշ էր խոսում, բայց մշուշապատված գլխումս սրտիս նվվոցը շատ բարձր էր արձագանքում…Ինչպես միշտ ես «սառն ու անտարբեր էի» խաղում.

-Ուրախ եմ քեզ համար, երջանիկ եղիր….…-Ցավոտ է, - շշնջաց սիրտս…կախեցի լսափողը…

Քարացած կանգնել էի սենյակի կենտրոնում, քրոջս բառերից ոչինչ չէի հասկանում…ականջներիս մեջ միայն նրա «ես արդեն մենակ չեմ» -ն էր զնգում…ֆիզիկապես անզոր էի բառ անգամ արտասանել, ուր մնաց թե բացատրեի՝ ինչ է կատարվում ներսս: Հայացքս հառեցի դռան մոտ կանգնած հարազատ ու մտահոգ դեմքին … արցունքները ողողեցին դեմքս … ասես հոգուս մեջ մի ահռելի անդունդ էին բացել ու լցնելու ոչ մի միջոց չէր լինելու…. մնում էր միայն սովորել ապրել ցավոտ դատարկության հետ: Ապրել… ոչ թէ դիմակայել օրեր, ամիսներ կամ տարիներ…ապրել մի ամբողջ կյանք: Պարզ հասկանում էի, որ այդ վարկյանից հետո ամեն ինչ էր փոխվելու ու փոխվելու էր անվերադարձ… փոփոխություններն այլևս չէին փոխվելու ու փոխելու իմ կյանքը ……..

Ես այլևս դադարեցի ապրել, շնչում էի, պարզապես գոյություն ունենալու համար, որ զգամ, թե որքան կարող է մարդ դատարկվել ու ինչպես կարող է մի ամբողջ կյանք փոխվել նրա «ես արդեն մենակ չեմ» -ից: Որ զգամ, կարողանամ գիտակցել, թե որքան անգամ ցավոտ է եղել նրա համար…2 տարի շարունակ լսել իմ «ես քեզ չեմ սիրում» -ը...

2 տարի…վերջին զանգից 2 տարի առաջ էր, որ շարունակ քայլում էր ինձ ընդառաջ ու միշտ նույն պատասխանն էր ստանում «ես քեզ չեմ սիրում» …….. «ցավոտ է», շշնջում էր ու, համառորեն նայելով աչքերիս մեջ` շարունակում «իսկ ես քեզ սիրում եմ» …

Հենց այդ «իսկ ես քեզ սիրում եմ» -ն էր, որ ժամանակի ընթացքում նրան դարձրեց ամենամոտ ընկեր, հարազատ մեկը, առանց որի շնչելն անգամ դժվար էր, քայլելն անգամ սարսափելի էր …Գուցե դա է հենց իրական սերը…ինչի մասին մարդիկ դարերով խոսում են….երբ հայտնվում է մեկն ու իր էությամբ ամբողջովին լցնում հոգիդ ու հեռանալով ահռելի անդունդ բացում՝ թողնելով քեզ քո դարակության հետ, տանելով բոլոր գույները….երբ հասկանում ես, որ ամեն ինչ անիմաստ ու անհեթեթ է…ու կյանքն էական չէ, մինչդեռ, գուցե` մահն ավելի ցանկալի………

Ծանրացած կոպերս բարձրացրեցի: Մշուշապատ աչքերս փորձում էին ինչ-որ կարևոր բան գտել, որը քիչ առաջ այստեղ էր ու հիմա չքացավ, ….մի բան հանուն, որի արժեր շարունակել ապրել, մի բան, որից կարելի էր կառչել ու քայլել առաջ….հայացքս կանգնեց քրոջս սարսափած ու հարցերով լի դեմքին .

-Նա էր…..ասեց, որ…որ…, -չկարողացա շարունակել, արցունքները խեղդում էին կոկորդս…

-….Իսկ դու՞..…Ինչու՞…. Ինչու՞ չկանչեցիր… Ինչու՞ չպահեցիր….

-…………….որովհետև սիրում եմ…….

-………. ի՞նչ ես անում քո կյանքի հետ………

Լռություն տիրեց…ահավոր, անտանելի, զնգուն լռություն՝ ցավեցնելու աստիճան, սեփական անձը ոչնչացնելու պես ընկճող……..անիծյալ բառերն էլ էին խղճացել….մաշվել էին…հոգնել էին անվերջ գլխումս գոռալուց….

Բայց պետք էր շարունակել ապրել...ապրել հանուն նրա անցած տառապանքի, հանուն այն խոստումների, որ փորձելու եմ ամեն գնով երջանիկ լինել, թեկուզ իրենից հեռու, թեկուզ ուրիշի հետ…ապրել, նրան երջանիկ տեսնելու համար, իմ անհեթեթ մահով չնչին չափով անգամ չվշտացնելու համար… հանուն մեր ապրած երջանիկ օրերի, հանուն նրա անցած սիրո ու իմ ներկայիս տառապանքի, հանուն նրա թողած վերջին բանի՝ հուշերի, հանուն մեր ուշացած տարիների….

Ասում են՝ սերը երկու տարի է ապրում…ափսոս մեր երկու տարիները երկու տարով ուշացան…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
5
Չհավանել
0
5351 | 6 | 0
Facebook