Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեր դերն ենք խաղում

23:29, երեքշաբթի, 08 հունվարի, 2013 թ.
Մեր դերն ենք խաղում
     Դեռ խաղում ենք «կյանքը բեմ է, մարդիկ՝ դերասան» կարգախոսով...
     Չ՞ես հոգնել ձևացնելուց...Ետ նայիր, նայիր ու տես...հաշվիր՝ որքան ես քեզ կեղծել, քանի-քանի ամգամ ես ստել՝ խաբելով ինքդ քեզ: Մի՞թե չես հասկացել, որ խաղդ պարզ է լվացած ապակու պես, որ կատագերգության ավարտը պարզ է թե քեզ, թե ինձ...
     Զարմանում եմ...մինչև ե՞րբ է շարունակվելու քո հեգնական ելույթը կյանքի բեմից...Հասկացա...բեմը կյանքինն է, դու՝ բեմինը, և մինչ մահ կյանքը տիկնիկի պես խաղացնելու է քեզ: Իսկ բեմին հրաժեշտ կտաս, երբ մահը որոշի քեզ վռնդել թատրոնից, որպես անպետք մի դերասանի:
     Քեզ չեն հիշի, խաղիդ զվարճալի դրվագները շուտ կմոռացվեն...Այնինչ, ինքդ ոչինչ չհասկացած կհեռանաս քո կյանքից, կհեռանաս ՝ բոլորի պես թողնելով քո անիմաստ խաղը:
     Եվ գուցե լինի միայնակ մի սիրտ՝ կարոտով լցված, որ ցանկացել է դառնալ խաղիդ մասնիկն անբաժան: Եվ մութ սենյակում արցունքները տաք կլինեն միակ սիրուց հիշատակ...
     Իսկ դու չես հոգնել ստից ու կեղծից, դու դեռ խաղում ես քո դերն անիմաստ: Շարունակիր, միայն ինձ հետ գործ չունես. Ես էլ գնում եմ իմ դերը խաղալու: Ու քեզ տեսնելիս ինչպես քո դերում կասեմ կիսաձայն.
     «Ողջույն, բարեկամ» :
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
4
Չհավանել
0
3956 | 1 | 0
Facebook