Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ:

21:43, երկուշաբթի, 12 օգոստոսի, 2013 թ.

Մամլո Հաղորդագրություն

Press Release
    
    
     Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ
    
     ԵՐԵՎԱՆ - ՀՈւԱԱ-ն կոչ է անում բոլոր պատկան մարմիններին ուշադրության կենտրոնում պահել երիտասարդների հիմնախնդիրնեը: Երիտասարդները չպետք է դառնան գործիք, գործոն կամ ռեսուրս, երիտասարդները գործընկերն են, ովքեր լինելու են վաղվա ղեկավարները, առաջնորդները, մանկավարժներն ու փորձագետները:
    
    
1999թ. դեկտեմբերի 17-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվեց Երիտասարդության միջազգային օր։ Այն ընդունվել է 1998թ. օգոստոսի 12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ։ Աշխարհում առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000թ.օգոստոսի 12-ին: Տոնը հռչակվել է երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով:
    
     Շնորհավորանք
    
    

Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան սրտանց շնորհավորում է աշխարհի և հայ երիտասարդությանը գեղեցիկ տոնի կապակցությամբ` մաղթելով միմիայն ձեռքբերումներ, նվաճումներ ու հաղթանակներ հանուն ազգային, մարդկային ու համամարդկային զարգացման:
    
    

Ուղերձ
    
    

Այս տարվա երիտասարդության միջազգային օրվա թեման ՄԱԿ-ի կողմից սահմանվել է երիտասարդների արտագաղթը: Երիտասարդները աշխարհում արտագաղթողների թվի մեծ մաս են կազմում: Այն դեպքում, երբ երիտասարդները կազմում են համաշխարհային աշխտուժի մեկ քառորդ մասը, նրանց բաժին է ընկնում աշխարհի գործազուրկների կեսը: Աշխատանքի շուկաներում առկա են խոչընդոտներ՝ կապված երիտասարդների համար լավ հեռանկարներով աշխատանքի ապահովման հետ: ՀՈւԱԱ-ն կոչ է անում բոլոր պատկան մարմիններին ուշադրության կենտրոնում պահել երիտասարդների հիմնախնդիրնեը: Երիտասարդները չպետք է դառնան գործիք կամ ռեսուրս, երիտասարդները գործընկերն են, ովքեր լինելու են վաղվա ղեկավարները, առաջնորդները, մանկավարժներն ու փորձագետները: Մի խոսքով երիտասարդությունն է շարժիչ ուժը:


    

-ՎԵՐՋ-

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4874 | 0 | 0
Facebook