Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանում կընտրեն Տարվա լավագույն ուսանողին

18:07, երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2013 թ.

Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան այս տարի առաջին անգամ «ԱԶԳԱՅԻՆ ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈւԹՅՈւՆ 2013» -ի շրջանակներում հայտարարում է Տարվա լավագույն ուսանող անվանակարգում բաց մրցույթ: Մրցույթը բաց է ՀՀ-ում սովորող բոլոր ուսանողների համար (կրթական աստիճանը` բակալավր, մագիստրոս, ասպիրանտ և այլն): Մրցույթն անց է կացվում ինքնաառաջադրման սկզբունքով: Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ. դեկտեմբերի 12-ը` ժամը 18.00-ն ներառյալ: Փաստաթղթերի ներկայացման համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (094) 515005 ժամը 14.00-18.00:

Մրցույթին մասնակցության փաստաթղթերի ցանկը
     ներկայացվում է ստորև`
    

1. Անձնագրի պատճե

2. 1 Լուսանկար (3.5*4.5սմ)

3. Ինքնակենսագրություն (CV ձևաչափով)

4. Էսսե/շարադրություն (ինչու եմ հենց ես արժանի լինելու տարվա լավագույն ուսանող, առավելագույնը 2 էջ)

5. Բուհից տեղեկանք առաջադիմության մասին (ՄՈԳ)

6. Երաշխավորագիր` տրված ֆակուլտետի դեկանի կողմից

7. Երաշխավորագիր` տրված բուհի ուսանողական խորհրդի կողմից

8. Երաշխավորագիր` տրված հասարակական կազմակերպության կողմից

9. Մասնագիտական նվաճումները հավաստող փաստաթղթերի պատճեներ (մրցանակներ, գավաթներ, մեդալներ, դափնիներ և այլն)

10. Հեղինակային (նորարական, գյուտեր, հայտնագործություններ) աշխատանքների առկայությունը հավաստող փաստաթղթերի պատճեներ

11. Վեհաժողովների, համաժողովների, գիտաժողովների, աշխատաժողովների մասնակցությունը հավաստող փաստաթղթերի պատճեներ (օր.` մասնակցության սերտիֆկատ/հավաստագիր, վկայական, պատվոգիր)

12. Դասընթացների, սեմինարների, թրեյնինգների մասնակցությունը հավաստող փաստաթղթերի պատճեներ (օր.` մասնակցության սերտիֆկատ/հավաստագիր, վկայական, պատվոգիր, )

13. Սեփական նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումների իրականացումը հավաստող փաստաթղթերի պատճեներ

14. Ազգային մակարդակում գիտական և մասնագիտական հոդվածների, հետազոտությունների հրապարակումը հավաստող փաստաթղթերի պատճեներ

15. Միջազգային մակարդակում գիտական և մասնագիտական հոդվածների, հետազոտութոյունների հրապարակումը հավաստող փաստաթղթերի պատճեներ

16. Կառավարման խրհրդում, գիտական խորհրդում և ակադեմիական այլ խորհուրդներում անդամությունը հավաստող փաստաթղթերի պատճեներ (հնարավոր է նաև նախկինում անդամության վերաբերյալ փաստաթղթերի ներկայացում):
    

1-5 կետերում ներկայացված փաստաթղթերը պարտադիր են, մնացած բոլոր փաստաթղթերի առկայությունը հավելյալ միավորներ կհաղորդի անվանակարգի հավակնորդներին: Յուրաքանչյուր կետի պահանջին համապատասխան փաստաթղթերի առկայությունը գնահատվում է որոշակի միավորով. Յուրաքանչյուր չափանիշի համար մրցութային հանձնաժողովը նախապես սահամանել է միավորների հետևյալ սանդղակը:
    
    

Առավելագույն միավորը

1

Ինքնակենսագրություն (CV ձևաչափով)

5

2

Էսսե/շարադրություն (ինչու եմ հենց ես արժանի լինելու տարվա ավագույն ուսանող, առավելագույնը 2 էջ)

8

3

Բուհից տեղեկանք առաջադիմության մասին (ՄՈԳ)

10

4

Երաշխավորագիր` տրված ֆակուլտետի դեկանի կողմից

5

5

Երաշխավորագիր` տրված բուհի ուսանողական խորհրդի կողմից

5

6

Երաշխավորագիր` տրված հասարակական կազմակերպության կողմից

5

7

Մասնագիտական նվաճումները հավաստող փաստաթղթերի պատճեներ (մրցանակներ, գավաթներ, մեդալներ, դափնիներ և այլն)

10

8

Հեղինակային (նորարական, գյուտեր, հայտնագործություններ) աշխատանքների առկայությունը հավաստող փաստաթղթերի պատճեներ

15

9

Վեհաժողովների, համաժողովների, գիտաժողովների, աշխատաժողովների մասնակցությունը հավաստող փաստաթղթերի պատճեներ (օր.` մասնակցության սերտիֆկատ/հավաստագիր, վկայական, պատվոգիր)

2

10

Դասընթացների, սեմինարների, թրեյնինգների մասնակցությունը հավաստող փաստաթղթերի պատճեներ (օր.` մասնակցության սերտիֆիկատ/հավաստագիր, վկայական, պատվոգիր, )

3

11

Սեփական նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումների իրականացումը հավաստող փաստաթղթերի պատճեներ

7

12

Ազգային մակարդակում գիտական և մասնագիտական հոդվածների, հետազոտությունների հրապարակումը հավաստող փաստաթղթերի պատճեներ

5

13

Միջազգային մակարդակում գիտական և մասնագիտական հոդվածների, հետազոտութոյունների հրապարակումը հավաստող փաստաթղթերի պատճեներ

6

14

Կառավարման խրհրդում, գիտական խորհրդում և ակադեմիական այլ խորհուրդներում անդամությունը հավաստող փաստաթղթերի պատճեներ (հնարավոր է նաև նախկինում անդամության վերաբերյալ փաստաթղթերի ներկայացում)

3


    

«ԱԶԳԱՅԻՆ ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈւԹՅՈւՆ 2013» -ի Տարվա լավագույն ուսանող անվանակարգում հաղթած ուսանողը կստանա հատուկ մրցանակ սահմանված մրցութային հանձնաժողովի և նախագծի հովանավորի կողմից, ինչպես նաև վերջինիս հետ կստորագրվի հատուկ համաձայնագիր` 2014թ.-ի ընթացքում որոշ միջոցառումներին ՀՈւԱԱ-ն ներկայացնելու հարցում:


    

Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի Հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5375 | 0 | 0
Facebook