Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թեոդոր Դրայզեր

11:51, չորեքշաբթի, 24 հուլիսի, 2013 թ.

Հանճարեղ գրող, ամերիկյան քննադատական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչ ԹԵՈԴՈՐ ԴՐԱՅԶԵՐԸ հեղինակ է այնպիսի ՀԶՈՐ գրքերի, ինչպիսիք են «Ամերիկյան Ողբերգությունը», «Հանճարը», «Պատվարը», այնպիսի գլուխգործոցների, ինչպիսիք են «Ֆինանսիստը», «Քույր Քերրին», «Ջեննի Գերհարդը»: Գրքեր, որոնք կարդալու ընթացքում ուղղակի ցնցում են ընթերցողին, ստիպում արտասվել ու վերին աստիճան հուզվել, իսկ այնուհետև օրերով ընկնել խորհրդածությունների մեջ՝ մտածելով կյանքի այնպիսի հույզերի մասին, որոնց վրա է հիմնված աշխարհի ամբողջ բարոյականությունն ու անբարոյականությունը: Դրայզերն առանց գունազարդումների պատկերել է իսկական Ամերիկան՝ իր հակասություններով, բարոյականությամբ, մարդկային սովորական հարաբերությունների բացակայությամբ, սոցիալական հակառակ բևեռներով: Իր գրքերում նա անդրադարձել է այնպիսի թեմաների, որոնցից են կրոնը, տղայական ռոմանտիկան, սերը, սեքսը, կիրքը, աղջկական հույզերը, որոնք ամբողջովին լի են երիտասարդական գեղեցկությամբ, հակառակ սեռի մասին վառ երևակայությամբ, կրքի մասին հույզերով: Որոշ գրքերում քննադատելով կրոնը, այնուամենայնիվ Դրայզերը վերջում էլի արդարացնում է այն.
    

«Ինչպես հավատացյալը, այնպես էլ սկեպտիկը, պետք է համաձայնեն մի բանում, որ տարածությունը մշտնջենական է և այն ՉԻ ՍՏԵՂԾՎԵԼ ՈՉ ՈՔԻ ԿՈՂՄԻՑ, և որ այդ տարածությունը նախորդել է աշխարհի ստեղծագործությանը, ԵԹԵ ԸՆԴՈՒՆԵՆՔ, ՈՐ ՆՄԱՆ ԲԱՆ ԻՍԿԱՊԵՍ ԵՂԵԼ Է: Մտածողությունը աշխարհի գոյության մասին, որը, հետազոտված լինելով բոլոր ուղղություններով և, ինչպես թվում է, մինչև վերջ, իր սահմաններից դուրս ունի ՉՀԵՏԱԶՈՏՎԱԾ բնագավառ, և մեր երևակայությանը մատչելի մասը, նրա հետ համեմատած, ԱՆՍԱՀՄԱՆ ՓՈՔՐ Է, մտածողությունը տարածության մասին, որի նկատմամբ աստղային անհուն սիստեմը փոքրանում է, վերածվում է մի կետի, այնքան վիթխարի է, որ մեր ուղեղը այն պարփակել չի կարող: Վերջին տարիների այն համոզումը, թե տարածությունը միշտ գոյություն ունեցել է և պետք է միշտ գոյություն ունենա, այնպիսի զգացում է առաջացնում իմ մեջ, ՈՐ ԵՍ ԿՈՒՉ ԵՄ ԳԱԼԻՍ»: (Թ. Դրայզեր «Հանճարը»):
    

«Մենք որքան ՔԻՉ ԲԱՆ ԳԻՏԵՆՔ ԱՅՆ ՄԵԾԻ ու ԱՆՎԱԽՃԱՆԻ ՄԱՍԻՆ, որի մի մասնիկն է կազմում մեզնից յուրաքանչյուրը: Ես հասկացել եմ, որ մարդկանց հայտնի լեզուներից բացի, աշխարհում կան նաև ուրիշ լեզուներ, ԵՎ ԲԱՐՈՒ ԼԵԶՈՒՆ ՀԱՍԿԱՆԱԼԻ Է ԲՈԼՈՐ ԿԵՆԴԱՆԻ ԷԱԿՆԵՐԻՆ: Եվ ես շնորհակալ եմ Աստծուց, որն ինձ ապացույց տվեց այն բանի, ՈՐ ՆԱ ԱՄԵՆԱԿՅԱՑ Է, ՈՐ ՆԱ ԲԱՐԻ Է ԲՈԼՈՐ ԷԱԿՆԵՐԻ, ԻՐ ՍՏԵՂԾԱԾ ԲՈԼՈՐ ԱՐԱՐԱԾՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ: ԱՅԺՄ ԵՍ ԳԻՏԵՄ, ՈՐ ԱՍՏԾՈՒ ԲՈԼՈՐ ԷԱԿՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՍԻՐՈՎ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ»: (Թ. Դրայզեր «Պատվար»):
    

«Սիրտ, որին ստեղծել է աստված, բայց դուրս է թողել իր հսկողությունից, որովհետև այլևս չի ուզում հսկել նրան»: (Թ. Դրայզեր «Ամերիկյան Ողբերգություն»):
    

Անվերջ կարելի է խոսել կյանքի մասին նրա խոր դատողություններից, սրանք ընդամենը պատառիկներ են, բայց էլ չեմ խոսում սեռի հրապույրի մասին նրա գունազարդումներից, թե ինչպիսի ճշտությամբ է նա կարողանում այնպես նուրբ շոշափել այս թեմաները, որոնք թընթերցողի մեջ ակամայից ներվայն դող ու մարմնային ցնցում են առաջանում՝ ստիպելով ամբողջովին ընկնել խորհրդածությունների գիրկը: Ովքեր ընթերցել են վերը նշածս գործերը, անպայմանորն կհամաձայնվեն ինձ հետ, իսկ ովքեր ոչ, ապա խորհուրդ կտամ նախ ընթերցել նրա «Պատվարը» , այնուհետև «Հանճարը», իսկ հետո «Ամերիկյան Ողբերգությունը» և հետո մյուսները:
    

Հ.Գ. Լինելով ամերիկյան ռեալիզմի հիմնադիրներից, Դրայզերը իր խնդիրը տեսնում էր ոչ թե ընթերցողին կոպտորեն համոզելու մեջ, որ կյանքը իսկապես շատ է անմարդկային ու վատ, այլ այդ իսկապես վատ կյանքը ճշմարտացիորեն նկարագրելու մեջ, որի միջոցով արդեն ընթերցողը իր սեփական կամ անձնական կարծիքը կկազմեր այդ կյանքի մասին, մի կողմ թողնելով երևակայական ռոմանտիզմը...
    
     Պատրաստեց Համլետ Մուրադյանը

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
11653 | 1 | 0
Facebook