Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ:
21:43, Monday, 12 August, 2013
Like
1
Dislike
0
4879 | 0 | 1 | 0
Մամլո Հաղորդագրություն Press Release Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան սրտանց շնորհավորում է աշխարհի և հայ երիտասարդությանը գեղեցիկ տոնի կապակցությամբ` մաղթելով միմիայն ձեռքբերումներ, նվաճումներ ու հաղթանակներ հանուն ազգային, մարդկային ու համամարդկային զարգացման: Ուղերձ Այս տարվա երիտասարդության միջազգային օրվա թեման ՄԱԿ-ի կողմից սահմանվել է երիտասարդների արտագաղթը: Երիտասարդները աշխարհում արտագաղթողների թվի մեծ մաս են կազմում: Այն դեպքում, երբ երիտասարդները կազմում են համաշխարհային աշխտուժի մեկ քառորդ մասը, նրանց բաժին է ընկնում աշխարհի գործազուրկների կեսը: Աշխատանքի շուկաներում առկա են խոչընդոտներ՝ կապված երիտասարդների համար լավ հեռանկարներով աշխատանքի ապահովման հետ: ՀՈւԱԱ-ն կոչ է անում բոլոր պատկան մարմիններին ուշադրության կենտրոնում պահել երիտասարդների հիմնախնդիրնեը: Երիտասարդները չպետք է դառնան գործիք կամ ռեսուրս, երիտասարդները գործընկերն են, ովքեր լինելու են վաղվա ղեկավարները, առաջնորդները, մանկավարժներն ու փորձագետները: Մի խոսքով երիտասարդությունն է շարժիչ ուժը: -ՎԵՐՋ- |
+10 °C |
+7 °C
+20 °C
|
Tomorrow: +20 °C |