Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թեոդոր Դրայզեր «Հանճարը» (Վերջին հատվածներից մեկը)

16:27, երեքշաբթի, 25 հունիսի, 2013 թ.
Թեոդոր Դրայզեր «Հանճարը» (Վերջին հատվածներից մեկը)

Եվ ահա նրանք մի օր պատահական հանդիպեցին:
     Յուջինը հազիվ ճանաչեց Սյուզաննային, այնքան հանկարծակի եղավ այդ և այնքան հանկարծակի ավարտվեց: Սյուզաննան կտրում անցնում էր Հինգերորդ ավենյուն, Քառասուներկուերորդ փողոցի մոտ: Յուջինը դուրս էր գալիս գոհարավաճառի խանութից, որտեղ փոքրիկ Անջելայի տարեդարձի առթիվ մի մանյակ էր գնել: Այդ աղջկա աչքերը, թռուցիկ հայացքը...Յուջինի հոգում փայլատակեց գեղեցկության ինչ-որ լուսաթարթանք և ապա...
     «Նույնիսկ չի ճանաչում ինձ, -մտածեց Սյուզաննան, -գուցե ատում է ինձ: Եվ այդ բոլորը հինգ տարում...աստվա՜ծ իմ»:
     - «Այո, նա է, -ասաց Յուջինը մտքում, -թեև այնքան էլ վստահ չեմ: Լավ, եթե նույնիսկ նա է, թող գրողի ծոցը գնա»: Յուջինի շուրթերը կծկվեցին:
     «Ես այնպես կձևացնեմ, թե չճանաչեցի իրեն, նա դրան է արժանի, -մտածեց Յուջինը, -նա երբեք չպետք է իմանա, որ ես հետաքրքրվում եմ իրենով»:


     ԵՎ ԱՅՍՊԵՍ ԱՆՑԱՆ ՆՐԱՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ ՉՀԱՆԴԻՊԵՆ ԻՐԱՐ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ՄԻՇՏ ՏԵՆՉԱԼՈՎ ՄՅՈՒՍԻՆ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ՄԵՐԺԵԼՈՎ ՄՅՈՒՍԻՆ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ՍՐՏԻ ԽՈՐՔՈՒՄ ԳՈՒՐԳՈՒՐԵԼՈՎ ԿՈՐՑՐԱԾ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ:
    
    


    
    

Աղբյուրը՝ Գրքամոլ


    

Պատրաստեց՝ Համլետ Մուրադյանը
    
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
16840 | 0 | 0
Facebook