Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Մարատի Մահը»

00:02, երկուշաբթի, 22 ապրիլի, 2013 թ.
«Մարատի Մահը»
     «Մարատի Մահը», 1793 թ.
    
     Հեղինակ՝ Ժակ Լուի Դավիդ, XVIII-XIX դարերի ֆրանսիացի նկարիչ:
    
     Նկարը պատմում է Ժան Պոլ Մարատի (Ֆրանսիայի Ազգային Ժողովի անդամ և լրագրող Յակոբինյանների «Բարեկամ Ժողովրդի» թերթում) ճակատագրի մասին, որը դանակով սպանվեց Շառլոտա Կորդիեի կողմից (Ֆրանսիայի ընդդիմադիր կուսակցության անդամ): Մարատը Յակոբինյանների տեռորի մոլի կողմնակիցներից մեկն էր: Տառապելով մաշկային սարսափելի քորով, նա հիմնականում դուրս չէր գալիս տնից, և որպեսզի թեթևացներ իր ծանր հիվանդությունը, հաճախ էր ընդունում լոգանքներ: 1793 թվականի հուլիսի 13-ին նա մահացու դանակահարվեց խորամանկորեն իր բնակարան ներխուժած ազնվականուհի Շառլոտա Կորդիեի կողմից, ով վերջինս դանակը խնամքով թաքցրել էր իր հագուստի տակ:
    
     Նկարի մեջ Մարատի ձեռքում պահված է դավաճանական նամակը հետևյալ գրությամբ. «13 Հուլիս 1793 թվական., Մարի Անա Շառլոտա Կորդիեից՝ քաղաքացի Մարատին: Ես դժբախտ եմ, դրա համար էլ ունեմ Ձեր պաշտպանության կարիքը»:
     Ընդ որում Մարատը չհասցրեց կարդալ այս երկտողը, որովհետև Շառլոտան նրան սպանեց ավելի վաղ:
     Իսկ Տապանագրի վրա գրված է հետևյալ մակագրությունը- Մարատից՝ Դավթին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
10384 | 0 | 0
Facebook