Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

"Տաշիր գետ" շարքից

Рубен Севаян
Հեղինակ`
Рубен Севаян
18:14, ուրբաթ, 17 հունիսի, 2016 թ.
"Տաշիր գետ" շարքից
    
    

Կալինինոցի իմ մի հնգերոջ
    
    

Այս խաղից երկուս էլ պարտված դուրս կգանք,
     այս առ ու ծախից երկուս էլ խաբված կմնանք,
     ինձ կասեն - գի՞ժ է... խելագարվա՞ծ է....
     քեզ կասեն -ի'ժ է, ագահացած,
     ինձ կասեն հավատացի'ր` խաբվեցի'ր,
     քեզ կասեն, - խաբեբա, "ցրո'ղ" ես գեղցի,
     Ինձ կասեն լարախաղաց ես,
     քեզ կասեն յալանչի ես,
     Ինձ կասեն գործարար ես,
     քեզ կասեն փինաչի ես,
     Ինձ կասեն ստեղծող ես,
     քեզ կասեն թալանչի ես,
     Ինձ կասեն քարից հաց քամող ես,
     քեզ կասեն ուրիշի հաց թռցնող ես,
     Ինձ կասեն թրի շեղբի վրայով քայլող ես,
     քեզ կասեն ուրիշի սելի հովին պառկող ես,
     Ինձ կասեն կրակի հետ խաղացող ես,
     քեզ կասեն ուրիշի կրակով տաքացող ես,
     Ինձ կասեն, հավատում էիր Վերի վանքին,
     քեզ կասեն, վարպետ ես խարդավանքի,
     ինձ կասեն - գլխիդ սարքեցին,
     քեզ կասեն - խելոք մարդ էիք գտել պարսավանքի:

Ու Կփշրվի քո բարի անունը...
     Իսկ ես էլ կդառնամ չար ու ահավոր...
     Դու ավելին չես հարստանա....
     բայց ես է'լ չեմ գնա Հայաստան...

Ու Քո նմաններն են Քրիստոսին ծախում`
     թույլ մարդու կոկորդից հացը թռցնում,
     իսկ սեփական լի սեղանի առաջ,
     միևնույն է` քաղցած մնում...

Ու Թե ինձ ասեն մասրենի ես անփուշ,
     քեզ կասեն չիչխան ես` անհուշ....
     Ու ինձ թե ասեն բանաստեղծ չես,
     քեզ, գիտցի'ր, միշտ կասեն - մարդ չե'ս...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4630 | 0 | 0
Facebook